ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համանախագահների ճանաչողական այցի մի քանի նպատակները

Նախօրեին կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջին այցը Հայաստան՝ մեր երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։

Այցի արդյունքներով տարածած հայտարարությամբ համանախագահները ևս փաստեցին, որ այցը ճանաչողական բնույթ էր կրում և նպատակ էր հետապնդում անմիջական շփման միջոցով ծանոթանալ նոր իշխանությունների դիրքորոշմանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետագա զարգացման վերաբերյալ։

Չնայած նոր իշխանությունների հայտարարություններին՝ այս հարցում վարած քաղաքականության և Հայաստանի դիրքորոշման շարունակականության վերաբերյալ՝ առկա են որոշակի նոր շեշտադրումներ։ Եվ համանախագահներն այս պարագայում խնդիր ունեն հասկանալու, թե որքանով են դրանք տեղավորվում առկա բանակցային տրամաբանության մեջ և ինչ զարգացումների կարող են հանգեցնել։

Համանախագահների հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ այցի ընթացքում սահմանվել է երեք խնդիր՝  

-         հստակեցնել բանակցային գործընթացի «կարգավիճակը»․  դրա ներքո կարելի է հասկանալ ինչպես ներկա փուլի վերաբերյալ կողմերի ընկալումների հստակեցումը,  այնպես էլ ձևաչափի քննարկումը,

-         ապահովել բանակցային գործընթացի շարունակումը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու միջոցով,

-         ամրագրել, որ բանակցային գործընթացը շարունակելու է կառուցվել Հելսինկյան երեք սկզբունքների վրա (այս համատեքստում՝ հատկանշական է այդ սկզբունքների մեջբերումը հայտարարության մեջ)։

Միաժամանակ, ելնելով հայտարարությունից՝ տեսանելի է միջնորդների հակվածությունը բանակցային գործընթացն առաջ մղել զուգահեռ երկու ուղղություններով՝ վստահության միջոցներ, հրադադարի պահպանում և քաղաքական կարգավորում։

Ւնչ վերաբերում է ՀՀ իշխանություններին, ապա նրանց կողմից կարևորվել է խաղաղ կարգավորումը, վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը (այդ թվում՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարումը), ինչն, իսկապես, համահունչ է արտաքին կուրսի շարունակականության ոգուն։ Միաժամանակ, ուշագրավ է, որ վարչապետի մամուլի ծառայության կողմից տարածած հայտարարության մեջ չի հիշատակվում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցը, դրա փոխարեն նշվում է, որ «վարչապետը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը»։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: