ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինը կարևորել է հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում միջտարածաշրջանային համագործակցության դերը

Ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր դեր է խաղում միջտարածաշրջանային համագործակցությունը։ Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքում՝ ուղղված հայ-ռուսական 7-րդ միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին:

«Ռուսաստանին և Հայաստանին կապում են բարեկամության և ռազմավարական գործընկերության սերտ կապերը: Մեր պետությունների միջև ձևավորվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն տարբեր մակարդակներում, զարգանում է ակտիվ առևտրա-տնտեսական, գիտատեխնիկական, մարդասիրական փոխգործակցությունը»,- ասված է ողջույնի խոսքում:

«Ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր դեր է խաղում միջտարածաշրջանային համագործակցությունը, որի շրջանակում իրականացվում են բազմաթիվ համատեղ նախագծեր ենթակառուցվածքների, սոցիալական, մշակութային, սպորտային և այլ ոլորտներում։

Համոզվա եմ, որ համաժողովի ընթացքում Ձեզ կհաջողվի  նոր հետաքրքիր գաղափարներ և առաջարկներ մշակել, որոնք կնպաստեն Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերային կապերի հետագա ընդլայնմանը, ինչպես նաև եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը»,- ասված է ուղերձում։

Հայ-ռուսական 7-րդ միջտարածաշրջանային համաժողովը մեկնարկել է հունիսի 29-ին՝ Երևանում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: