Մերկելի այցը Հայաստան. ակնկալիքներն ու արդյունքները
Նախօրեին տեղի ունեցավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին պաշտոնական այցը Հայաստան՝ Հարավկովկասյան այցի շրջանակներում։ Այն արդեն իսկ որակվեց որպես պատմական՝ ելնելով առաջինը լինելու փաստից։ Սակայն փորձենք հասկանալ, թե ինչ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանն այդ այցից և ինչ արդյունքներ արձանագրվեցին։
Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո սա եվրոպական առաջատար որևէ երկրի ղեկավարի առաջին այցն էր Հայաստան, ուստի նաև որոշակի փորձաքար էր Հայաստանի իշխանությունների համար։ Իշխանություններն այդ առումով նպատակ էին հետապնդում ցույց տալ, որ Հայաստանում իսկապես իրավիճակ է փոխվել, և Եվրոպան այսուհետ գործ ունի նոր Հայաստանի հետ։ Դրանով էր պայմանավորված նաև կանցլերի հետ զբոսանքը Երևանի կենտրոնով և շփումը հանրության հետ։ Այս առումով, չնայած տեղի ունեցողն ակնհայտորեն անսովոր էր Անգելա Մերկելի համար, բայց, միևնույն ժամանակ, տպավորիչ։ Եվ իշխանությունները պետք է դրանից հետո քայլեր ձեռնարկեին Եվրոպայի հետ հարաբերություններում կապիտալիզացնելու այդ տպավորությունը։ Այդ համատեքստում է պետք դիտարկել Նիկոլ Փաշինյանի այն դիտարկումը, որ «Հայաստանը կարևորում է ԵՄ թիրախավորված աջակցության ծավալների ընդլայնումը՝ հիմնված «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի վրա»։ Սա դեռևս բրյուսելյան այցից հետո ՀՀ վարչապետի բարձրաձայնած քաղաքականության շարունակությունն է, որով Հայաստանի նոր իշխանությունները լրացուցիչ ֆինանսական աջակցություն են ակնկալում ԵՄ-ից՝ երկրում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացների դիմաց։
Բացի այդ, Մերկելի այցը հնարավորություն էր որոշակիորեն մեղմելու Փաշինյանի բրյուսելյան այցից հետո ՀՀ-ԵՄ հարաբերություններում պահպանվող դառը նստվածքը։ Գերմանիան ԵՄ առաջատար երկիր է և կարևոր ձայն ունի ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման, և այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացում։ Ուստի, ՀՀ իշխանությունները խնդիր ունեին ցույց տալու, որ Հայաստանը կարևորում է ԵՄ հետ հարաբերությունների զարգացումը և պատրաստ է շարունակել այդ ուղղությամբ ընթացող գործընթացը։ Պատահական չէ, որ այս անգամ Փաշինյանը խոսեց համաձայնագրի վավերացման և կիրարկման կարևորության, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման մասին։
Ուշագրավ է սակայն, որ ՀՀ նոր կառավարությունն ի դեմս վարչապետի հիմնական շեշտը դնում էր հենց տնտեսական հարաբերությունների զարգացման վրա։ Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է հարթակ լինել գերմանական ընկերությունների համար, որոնք ցանկանում են մուտք գործել ԵԱՏՄ, ինչպես նաև իրանական շուկաներ։ Բացի այդ, նա նշել է, որ «մենք խնդիր ունենք մեր առևտրատնտեսական հարաբերություններում փոփոխություն մտցնել ոչ միայն ծավալի, այլև որակի իմաստով, և մեր համատեղ օրակարգի կարևոր մաս է հենց այս ուղղությամբ որոշակի առաջընթաց ապահովելը»: Մինչդեռ Անգելա Մերկելը շեշտադրում էր առավել լայն ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունը․ «Մենք կարող ենք հաջողությամբ շարունակել խորացնել համագործակցությունը կրթության, գիտահետազոտական, տնտեսական և բազմաթիվ այլ ոլորտներում: Գերմանիան կարող է Հայաստանին աջակցություն ցուցաբերել նաև Եվրամիության հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն արդյունավետ կիրարկելու ճանապարհին»։
Հայ-գերմանական հարաբերությունների կարևոր հարցերից մեկն այսօրվա դրությամբ միգրացիոն հոսքերի կառավարումն է, քանի որ Գերմանիան Հայաստանից ամենամեծ հոսքերն ընդունող եվրոպական երկրներից մեկն է։ Ելնելով հայտարարություններից, այդ հարցը նույնպես քննարկվել է, սակայն դժվար է ասել, թե որքանով են կողմերին բավարարել արդյունքները։ Կանցլերն իր խոսքում նշել է, որ վիզաների ազատականացման գործընթացը սերտորեն կապված է միգրացիոն հարցերում համագործակցության հետ՝ միաժամանակ նշելով, որ «կարելի է ավելին անել, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան բժշկական օգնություն ստանալ Գերմանիայում»։ Մինչդեռ վարչապետ Փաշինյանն այդ համատեքստում շեշտը դրել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների վրա, որոնք պետք է նվազեցնեն արտագաղթը։ «Վերջին ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավելի մեծ թվով մարդիկ են գալիս Հայաստան, քան հեռանում, ինչը նշանակում է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները՝ որպես գործընթաց, ըստ էության, ոչ թե պետք է խրախուսեն Հայաստանից արտագաղթը, այլ հայրենադարձությունը: Իհարկե, քաղաքական գործընթացների հաջողությունը կերաշխավորի նաև այս գործընթացը»,- ասել է նա։
Արցախյան հակամարտության համատեքստում Գերմանիայի ղեկավարն ուշագրավ հայտարարություն է արել՝ պատրաստակամություն հայտնելով պատասխանատվություն ստանձնել կարգավորման և համապատասխան մթնոլորտի ապահովման հարցում։ Առավել ուշագրավ է այս համատեքստում Բաքվում արած հայտարարությունն առ այն, որ Գերմանիան Մինսկի խմբի շրջանակներում իր ներդրումն է պատրաստվում ունենալ հակամարտության կարգավորման հարցում և ունի պատկերացում, թե ինչպես այն պետք է կարգավորվի։ «Հայաստանում նոր կառավարության ձևավորումը կարող է այդ ոլորտում իրավիճակի բարելավման պատճառ դառնալ, խթանել բանակցությունները, և Գերմանիան կարող է մասնակցել դրան»,- ասել է Մերկելը։ Գերմանիայի նման քաղաքականությունը կարող է մարտահրավերներ ստեղծել հայկական կողմերի համար՝ նպաստ բերելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից միջնորդական ձևաչափը դեպի Մինսկի խմբի ձևաչափ ընդլայնելու Ադրբեջանի ջանքերին։ Եվ այս ուղղությամբ Հայաստանից հղվող ուղերձները պետք է բավական հստակ լինեն։
Որպես Հայաստան կատարած այցի հիմնական արդյունք կողմերը մատնանշել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համատեղ հստակ գործողությունների ծրագրի մշակումն ու հաստատումը, որով կողմերը պետք է առաջնորդվեն մոտ ապագայում։ Սա կարող է համարվել ոչ վատ արդյունք, եթե Հայաստանի իշխանությունները կարողանան հետագայում արդյունավետ և գրավիչ ծրագրեր ներկայացնել Գերմանիային և հասնել դրանց իրականացմանը։ Բայց այս պահի դրությամբ, առավել ևս համեմատելով Վրաստան Մերկելի այցի արդյունքների հետ, Հայաստան այցի արդյունքներն ավելի շատ էմոցիոնալ և դեռևս ոչ նյութական են թվում։ Ընդհանուր առմամբ, Մերկելի այցի արդյունքները կարելի է որակել որպես Հայաստանի կողմից ջանք բրյուսելյան այցի հետքերը ՀՀ-ԵՄ հարաբերություններից մաքրելու և Գերմանիայի հետ համագործակցության տնտեսական օրակարգ մշակելու ուղղությամբ։ Իսկ դրա արդյունավետությունը կախված է լինելու ՀՀ իշխանությունների հետագա գործողություններից և հայտարարություններից։
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ-ն ակտիվացնում է երկխոսությունը Հայաստանի հետ Վերջին շաբաթվա ընթացքում ականատես ենք լինում Եվրամիության և Հայաստանի միջև երկխոսության ու համագործակցության...
- ԵՄ երկարաժամկետ առաքելություն ՀՀ-ում. աշխարհաքաղաքական պայքարի հերթական դրսևորում Այս առաքելության տեղակայումն էլ ավելի է լարելու իրավիճակը տարածաշրջանում և մեծացնելու է Հայաստանի խնդիրներն...
- ԵՄ օժանդակություն. պատասխանների սպասող հարցեր Պետք է նշել, որ մինչ այս պահը շարունակում է անհայտ լինել, թե հինգ տարիների համար նախատեսված միջոցներից ո՞ր մասն...
- ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. Տոյվո Կլաար Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին Եվրամիությունը լիովին...
- 2022թ. հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից Հայաստանի Հանրապետությունը 2017թ., 2018թ. և 2019թ. Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է միջինից բարձր եկամուտ ունեցող...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ