ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնարավոր է՝ ՌԴ հրաժարվի դոլարից. Ինչպիսի՞ն կլինեն հետևանքները Հայաստանի համար

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը ներկա փուլում մշակում է արտաքին գործարքներում դոլարով վճարելու պրակտիկայից հրաժարման մասին օրենքի նախագիծ, որը, սպասվում է, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում կհաստատվի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից: «Կոստինի պլան» կոչվող գործընթացն առաջարկվել է ՌԴ ՎՏԲ բանկի ղեկավար Անդրեյ Կոստինի կողմից և հավակնում է դառնալ ԱՄՆ կողմից հնարավոր նոր պատժամիջոցների հակակշիռը: Պլանի ամբողջ գաղափարը կայանում է արտաքին գործարքներում ամերիկյան դոլարով վճարումներն որևէ այլ արժույթով փոխարինելու մեջ:

Գործընթացը բավական ռիսկային է և, հաջողելու պարագայում, կուղեկցվի դրական և բացասական հետևանքներով:

Դրական կլինի, առաջին հերթին, դոլարի՝ համաշխարհային տնտեսությունում ունեցած մոնոպոլիայի ավարտի տեսանկյունից: Դա որոշակի կայունություն կհաղորդի ցանկացած պետությանը՝ նվազեցնելով մեկ արժույթից կախվածության ռիսկը: Մյուս կողմից, ՌԴ համար, որպես գերտերություն, դրական է սեփական արժույթի առաջմղումը:  Բացի այդ, ՌԴ այսօր էլ, ամերիկյան պատժամիջոցների արդյունքում դոլարի օգտագործման սահմանափակության խնդրի առաջ է կանգնած, ուստի դոլարով գործարքներից հրաժարումով կարող է ճգնաժամային դրությունը մեղմացնել:

Մինչդեռ գործընթացը հապճեպորեն ի կատար ածելու պարագայում, ռիսկերը գերազանցում են նման գործընթացն ավելի հանգիստ պայմաններում մեկնարկելուց սպասվող ռիսկերի քանակը: Այսինքն, դոլարիզացիայի մակարդակի կտրուկ նվազեցումը հանգեցնելու է տնտեսվարման համար արտաքին հարթակների դեֆիցիտի: Խոսքն այն մասին է, որ դոլարից հրաժարվելու պարագայում, ՌԴ գործընկերը ևս պետք է պատրաստ լինի մեկ այլ արժույթով հաշվարկների իրականացմանը: Որպես այլընտրանքային արժույթ այսօր առավել տրամաբանականը եվրոն է. սակայն որքանո՞վ է ԵՄ-ին նպատակահարման առճակատվել ԱՄՆ հետ, այնքան էլ միանշանակ չէ: Մյուս կողմից էլ պարզ չէ, թե ՌԴ հիմնական գործընկերները որքանով են պատրաստ իրենց արտաքին վճարային հաշվեկշռում այլ արժույթի ծավալների մեծացմանը:

 Պետք է նշել, որ նման գործընթացի մեկնարկը ենթադրում է որոշ ժամանակ անց  ՌԴ շահերին առավել մոտ գտնվող կենտրոններում նույնպիսի գործընթացի շրջանառում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում, որպես Ռուսաստանի առաջնային հենարան: Ուստի լավ կլիներ, որ միության անդամ երկրների ԿԲ-ները  նախապես մշակված ծրագիր ունենան, ֆինանսատնտեսական ցնցումներից խուսափելու համար:

Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության հետ ունեցած պատճառահետևանքային կապին, ապա այդպիսի սցենարի դեպքում ռուբլու փոխարժեքի ակնկալվող աճը (քանի որ կմեծանա ռուբլու պահանջարկը)  կարճաժամկետում դրական ազդեցություն կունենա՝ ի դեմս ՌԴ –ից եկող տրանսֆերտների համախառն արժեքի աճի: Մինչդեռ արտահանմամբ զբաղվող ընկերությունների համար ավելի երկարաժամկետում խնդիրներ կառաջանան: Պատճառը մի կողմից ռուբլու անհրաժեշտ քանակի հավաքագրման խնդիրները կարող են լինել սկզբնական փուլում, մյուս կողմից ռուբլու փոխարժեքի աճի պարագայում հայկական արտադրանքն արտաքին շուկաներում կթանկանա՝ կորցնելով մրցակցային դիրքեր:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: