ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նավթի նկատմամբ պահանջարկի անկումը նախանշում է գլոբալ փոփոխություններ համաշխարհային տնտեսությունում

Նավթ արդյունահանող երկրների կազմակերպությունը հանդես է եկել հաշվետվությամբ, որով արտացոլվում է նավթի սպառողական պահանջարկի անկումը: Պետք է նշել, որ նավթի այս տարվա սպառումն անգամ չի հասել կազմակերպության կողմից ավելի վաղ արված կանխատեսման շեմը (98,79 մլն բարել կանխատեսված 98,83 մլն-ի փոխարեն):

Ըստ էության, աշխարհով մեկ նվազել են նավթի սպառման իրական ծավալները, ինչի հիմքում համաշխարհային տնտեսության աճող անկայունությունն է և առավելապես՝ աշխարհաքաղաքական զարգացումները: Նավթի շուկայում ստեղծված իրավիճակը կարելի է գնահատել վերահսկողությունից դուրս եկող՝ հաշվի առնելով Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) ոչ վաղ անցյալում ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ նավթի արդյունահանման ծավալների աճ կարտելի անդամ երկների կողմից չի լինի:  Պետք է նշել, որ արդյունահանման ծավալների աճը գրանցվել է այլ երկրների կողմից, հիմնականում՝ Ղազախստանի, Կանադայի, ԱՄՆ, ՌԴ, Կոլումբիայի, Ադրբեջանի կողմից:

Հայտնի է, որ դասական տնտեսագիտական կանոնի համաձայն որևիցե ոլորտում արտադրության աճը պայմանավորված է այդ արտադրանքի նկատմամբ պահանջարկի աճով: Նավթի շուկան առանձնահատուկ է և մեծապես պայմանավորված է քաղաքական զարգացումներով: Ներկայիս վիճակն, իմ գնահատմամբ, հենց այդպիսին է. գերտերությունների միջև աճող լարվածությունը, քաղաքական ու տնտեսական նոր բևեռների առաջացման հավանականությունը, ոլորտի սուբյեկտներին ստիպում է դիվերսիֆիկացիայի ենթարկել թե՛ սպառման, թե՛ ձեռքբերման շուկաները: Մյուս կողմից, արդյունահանող երկրները, որոնց դեպքում բյուջետային եկամուտների մեծ մասը հենց նավթից է գոյանում, չեն կարող կրճատել արդյունահանման ծավալները՝ հարկ եղած դեպքերում դրանք պահուստավորելով: Բացի այդ, նավթի պարագայում հնարավոր էլ չէ շատ արագ կրճատել արդյունահանման ծավալները՝ պրոցեսուալ առանձնահատկությունից ելնելով:

Այս իմաստով, ըստ էության, նավթի գների տատանումներն անխուսափելի են: Մասնավորապես, դրանք առաջիկայում կաճեն՝ պայմանավորված վերը նշված նոր շուկաների ձեռբերման հետ, մինչդեռ նավթի արդյունահանման աճին զուգընթաց, գներն ավելի երկարաժակետ հեռանկարում կնվազեն: Իսկ թե որքանով կտրուկ կամ արագ կլինի դա, պայմանավորված է արդյունահանող երկրների կողմից նավթի պահուստավորումից, ինչպես նաև կարգավորիչ մարմնի՝ ՕՊԵԿ-ի կողմից ձեռնարկվող քայլերից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: