ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը հետամուտ կլինի ԵՄ չափանիշների հետ առկա տարբերությունների նվազեցմանը

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ նոյեմբերի 5-ին կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել է համաձայնագրի սպառողների շահերի պաշտպանության ոլորտին վերաբերող դրույթները: Քննարկման շրջանակներում պատասխանատու մարմինների ներկայացուցիչներն ամփոփ զեկուցել են համաձայնագրի հրահանգներից բխող կատարվելիք միջոցառումները, որոնք ներառված են հայկական կողմի մշակված ճանապարհային քարտեզում:

Ճանապարհային քարտեզում ներառվելիք միջոցառումների շրջանակներում Հայաստանը հետամուտ կլինի ԵՄ չափանիշների հետ առկա տարբերությունների նվազեցմանը՝ ի նպաստ սպառողների առողջության և անվտանգության հետագա պաշտպանության: ԵՄ-ն և Հայաստանը կխորացնեն համագործակցությունը համապատասխան համակարգերի միջև փոխադարձ ըմբռնման մակարդակի բարձրացման և շուկաների մատչելիության բարձրացման ուղղությամբ:

Նիստի ավարտին մասնակիցները նաև մտքեր են փոխանակել առաջիկայում եվրոպական կողմին ներկայացվելիք ճանապարհային քարտեզի կառուցվածքի որոշ մանրամասների շուրջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: