ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այսօր կարող է հրապարակվել Brexit-ի շուրջ համաձայնագրի նախագծի տեքստը

BBC

Այսօր երեկոյան ԵՄ-ի կողմից կարող է հրապարակվել Brexit-ի շուրջ Մեծ Բրիտանիայի հետ կնքվելիք համաձայնագրի նախագիծը, իսկ համաձայնագրի քննարկման համար արտահերթ գագաթնաժողովը կարող Է անցկացվել նոյեմբերի 25-ին: Այս մասին, Reuters գործակալության փոխանցմամբ, այսօր` նոյեմբերի 14-ին հայտարարել է Իռլանդիայի կառավարության ղեկավար Լեո Վարադքարը՝ ամփոփելով նախարարների կաբինետի՝ Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի նախագծի վերաբերյալ նիստի արդյունքները:

«ԵՄ-ն կարող Է տեքստը հրապարակել այսօր երեկոյան, ամեն ինչ կախված Է բրիտանական կաբինետից»,- հայտնել Է Վարադքարը: Նա նշել է նաև, որ «եթե Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավանություն տա համաձայնագրի նախագծին, ապա մինչև ամսվա վերջ՝ ենթադրաբար նոյեմբերի 25-ին, կարող Է կայանալ ԵՄ արտահերթ գագաթնաժողովը՝ եվրոպական կողմի հետ գործարքի հաստատման համար», փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հիշեցնենեք, որ համաձայնագրի նախագիծը տեխնիկական մակարդակով համաձայնեցվել է եվրոպացի և բրիտանացի բանակցողների կողմից նոյեմբերի 12-ին:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    10 C°
     
    20°  11° 
    08.05.2024
    22°  11° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: