ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Brexit-ի մասին պայմանագրի նախագիծը համաձայնեցված է

The New York Times

Լոնդոնն ու Բրյուսելը տեխնիկական մակարդակում համաձայնեցրել են Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի  դուրս գալու պայմանների մասին պայմանագրի նախագիծը: Այս մասին հայտնում է Euronews-ը: Պայմանանագրի նախնական տեքստը պետք է հաստատվի քաղաքական մակարդակում, որի քննարկման նպատակով այսօր՝ նոյեմբերի 14-ին կկայանա Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի արտահերթ նիստ: Այս կարևոր նիստին ընդառաջ վարչապետ Թերեզա Մեյն առաջարկել էր նախարարներին ծանոթանալ համաձայնագրի նախագծի հետ:

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել էր, որ ընդդիմության ներկայացուցիչները դեմ կքվեարկեն, եթե համաձայնագրի տեքստը հաշվի չառնի երկրի բոլոր բնակիչների շահերը:

Այսօր համաձայնագրի նախագիծը քննարկվելու է նաև Բրյուսելում ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կողմից:

Brexit-ի հարցում հիմնական կռվախնձորը մնում է ԵՄ անդամ Իռլանդիայի և Միացյալ Թագավորության մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի հարցն է։ Երկու կողմերն էլ ուզում են Brexit-ից հետո քաղաքացիների, ապրանքների և ծառայությունների համար պահպանել այդ սահմանի թափանցիկությունը, սակայն դեռեւս որոշում կայացված չէ։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: