Հայաստանը պետք է օգտագործի միջազգային կառույցներում իր լծակները` ազդելու Թուրքիայի վրա սահմանները բացելու հարցում. Տարոն Սիմոնյան (ԲԱՑԱՌԻԿ)
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույցների շարք ընտրություններին մասնակցող ուժերի հետ՝ ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում իրենց տեսլականի վերաբերյալ։
Ձեզ ենք ներկայացնում «Լուսավոր Հայաստան» կուսացությունից առաջադրված պատգամավորի թեկնածու Տարոն Սիմոյանի բացառիկ հարցազրույցը:
- Պարո´ն Սիմոնյան, ըստ Ձեր քաղաքական ուժի` Հայաստանի անվտանգության բարձրացման ուղղությամբ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել:
- Հայաստանի անվտանգության բարձրացման համար միակողմանի քայլեր չեն պետք, պետք է իրականացնել բազմակողմանի քայլեր` անվտանգության մի քանի համակարգերի հետ սերտ հարաբերությունները զարգացնելով: Նախ և առաջ, ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի դերն ու նշանակությունը պետք է զգալիորեն աճի, որովհետև ՀԱՊԿ Հայաստանի ռազմավարական և, ինչու չէ, նաև մարտավարական խնդիրներ լուծող ամենաառաջնային կառույցն է, բայց միևնույն ժամանակ պետք է հարաբերությունները կարողանանք սերտացնել արևմտյան մեր գործընկերների հետ, ինչպես նաև այլ պետական միավորների հետ` ինչպես օրինակ Չինաստանի, Իրանի և այլն: Միայն նման բազմաֆունկցիոնալ հարաբերությունների զարգացման պարագայում հնարավոր կլինի Հայաստանի համար ապահովել անվտանգության կոմպլեքս համակարգ:
- Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի և ուժային կենտրոնների (Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ) երկկողմ հարաբերությունների զարգացումը:
- «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր ծրագրային հիմնադրույթներում միշտ նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը և Հայաստանի` ուժային կենտրոնների հետ հարաբերությունները պետք է լինեն հավասարակշռված: Թե´ Մոսկվայի, թե´ Բրյուսելի, թե´ Վաշինգտոնի, թե´ Պեկինի հետ հարաբերություններում պետք է գործենք բացառապես ազգային շահով և այս բոլոր ուժային կենտրոնների հետ համագործակցությունը կառուցենք ոչ թե ի վնաս մեկը մյուսի, այլ` ի շահ հայկական ազգային շահի:
- Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ հարաբերությունների զարգացումը հարևան երկրների՝ մասնավորապես Վրաստանի և Իրանի հետ:
- Ե´վ Վրաստանի, և´ Իրանի հետ հարաբերությունները պետք է դինամիկ զարգանան, որովհետև այս երկու պետություններն էլ բավականին լուրջ ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար և´ անվտանգության, և´ տնտեսական հարաբերությունների կայուն զարգացման տեսանկյունից, ուստի բոլոր բնագավառներում Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունները պետք է համակողմանիորեն զարգանան: Միանշանակ չպետք է կանգ առնել ոչ մի ոլորտի առջև, բոլոր ոլորտներում` սկսած տնտեսականից, անվտանգության համակարգերից վերջացրած քաղաքացիական հասարակությունով, այս երկու պետությունների հետ համագործակցությունը պետք է Հայաստանի համար առաջնային լինի:
- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայում հնարավոր համարո՞ւմ եք, և այդ ուղղությամբ կողմերն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն:
- Ոչինչ չեմ բացառում, և միանշանակ պետք է այդ հարաբերությունները զարգանան, քանի որ երկու հարևան պետությունները հավերժ չեն կարող փակ սահմաններով մնալ: Ինչ վերաբերում, թե ինչ քայլեր պետք է կողմերը ձեռնարկեն, հայկական կողմն, ըստ էության, իրենից կախված գրեթե ամեն ինչ արել է այդ հարաբերությունների զարգացման համար, սահմանը հայկական կողմը չէ, որ փակել է, այլ` թուրքական կողմն է փակել: Դա նշանակում է, որ գնդակը թուրքական կողմի խաղադաշտում է, իսկ Հայաստանը պետք է օգտագործի միջազգային կառույցներում իր բոլոր հնարավոր լծակները, որպեսզի ազդի Թուրքիայի Հանրապետության վրա սահմանները բացելու հարցում: Իսկ Թուրքիայի Հանրապետությունը սահմանների բացումը հիմնականում պայմանավորում է Ադրբեջանի քաղաքական դիրքորոշմամբ, որը հայկական կողմի համար բացարձակ անընդունելի է, քանի որ այստեղ երկկողմանի հարաբերությունների մասին է խոսքը և ոչ թե` երրորդ կողմի հետ հարաբերությունների:
այլ նյութեր այս թեմայով
- ԿԸՀ–ն ամփոփեց ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր՝ դեկտեմբերի 16-ին ամփոփեց ԱԺ՝ դեկտեմբերի...
- Միջազգային դիտորդների զեկույցները Հայաստանի վերջին 2 խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ. համադրական տեղեկանք Ընտրական գործընթացում ՀՀ առաջընթացը գնահատելու նպատակով Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջին տարիներին...
- Իրանը ողջունում է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին ողջունել է Հայաստանի խորհրդարանական հաջողված ընտրությունները՝...
- «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը տպավորիչ էր. Մարգվելաշվիլին շնորհավորել է Փաշինյանին «Վրաստանի նախագահը հաջողություններ է մաղթել Փաշինյանին ՀՀ-ում բարեփոխումների իրականցման առումով և հույս է հայտնել,...
- Դիտորդներն արձանագրել են նախորդ ընտրությունների համեմատ առկա առաջընթացը Դեկտեմբերի 9-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընդհանուր առմամբ խախտումներ չեն...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ