ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը պետք է օգտագործի միջազգային կառույցներում իր լծակները` ազդելու Թուրքիայի վրա սահմանները բացելու հարցում. Տարոն Սիմոնյան (ԲԱՑԱՌԻԿ)

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ  «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույցների շարք ընտրություններին մասնակցող ուժերի հետ՝ ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում իրենց տեսլականի վերաբերյալ։

Ձեզ ենք ներկայացնում «Լուսավոր Հայաստան»  կուսացությունից առաջադրված պատգամավորի թեկնածու Տարոն Սիմոյանի բացառիկ հարցազրույցը:


- Պարո´ն Սիմոնյան, ըստ Ձեր քաղաքական ուժի` Հայաստանի անվտանգության բարձրացման ուղղությամբ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել:

- Հայաստանի անվտանգության բարձրացման համար միակողմանի քայլեր չեն պետք, պետք է իրականացնել բազմակողմանի քայլեր` անվտանգության մի քանի համակարգերի հետ սերտ հարաբերությունները զարգացնելով: Նախ և առաջ,  ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի դերն ու նշանակությունը պետք է զգալիորեն աճի, որովհետև  ՀԱՊԿ Հայաստանի ռազմավարական և, ինչու չէ, նաև մարտավարական խնդիրներ լուծող ամենաառաջնային կառույցն է, բայց միևնույն ժամանակ պետք է հարաբերությունները կարողանանք սերտացնել արևմտյան մեր գործընկերների հետ, ինչպես նաև այլ պետական միավորների հետ` ինչպես օրինակ Չինաստանի, Իրանի և այլն: Միայն նման բազմաֆունկցիոնալ հարաբերությունների զարգացման պարագայում հնարավոր կլինի Հայաստանի համար ապահովել անվտանգության կոմպլեքս համակարգ:

-  Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի և ուժային կենտրոնների (Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ) երկկողմ հարաբերությունների զարգացումը:

- «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր ծրագրային հիմնադրույթներում միշտ նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը և Հայաստանի` ուժային կենտրոնների հետ հարաբերությունները պետք է լինեն հավասարակշռված: Թե´ Մոսկվայի, թե´ Բրյուսելի, թե´ Վաշինգտոնի, թե´ Պեկինի հետ հարաբերություններում պետք է գործենք բացառապես ազգային շահով և այս բոլոր ուժային կենտրոնների հետ համագործակցությունը կառուցենք ոչ թե ի վնաս մեկը մյուսի, այլ` ի շահ հայկական ազգային շահի: 

Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ հարաբերությունների զարգացումը հարևան երկրների՝ մասնավորապես Վրաստանի և Իրանի հետ:

- Ե´վ Վրաստանի, և´ Իրանի հետ հարաբերությունները պետք է դինամիկ զարգանան, որովհետև այս երկու պետություններն էլ բավականին լուրջ ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար և´ անվտանգության, և´ տնտեսական հարաբերությունների կայուն զարգացման տեսանկյունից, ուստի բոլոր բնագավառներում Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունները պետք է համակողմանիորեն զարգանան: Միանշանակ չպետք է կանգ առնել ոչ մի ոլորտի առջև, բոլոր ոլորտներում` սկսած տնտեսականից, անվտանգության համակարգերից վերջացրած քաղաքացիական հասարակությունով, այս երկու պետությունների հետ համագործակցությունը պետք է Հայաստանի համար առաջնային լինի:

- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայում հնարավոր համարո՞ւմ եք, և այդ ուղղությամբ կողմերն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն:

- Ոչինչ չեմ բացառում, և միանշանակ պետք է այդ հարաբերությունները զարգանան, քանի որ երկու հարևան պետությունները հավերժ չեն կարող փակ սահմաններով մնալ: Ինչ վերաբերում, թե ինչ քայլեր պետք է կողմերը ձեռնարկեն, հայկական կողմն, ըստ էության, իրենից կախված գրեթե ամեն ինչ արել է այդ հարաբերությունների զարգացման համար, սահմանը հայկական կողմը չէ, որ փակել է, այլ` թուրքական կողմն է փակել: Դա նշանակում է, որ գնդակը թուրքական կողմի խաղադաշտում է, իսկ Հայաստանը պետք է օգտագործի միջազգային կառույցներում իր բոլոր հնարավոր լծակները, որպեսզի ազդի Թուրքիայի Հանրապետության վրա սահմանները բացելու հարցում: Իսկ Թուրքիայի Հանրապետությունը սահմանների բացումը հիմնականում պայմանավորում է Ադրբեջանի քաղաքական դիրքորոշմամբ, որը հայկական կողմի համար բացարձակ անընդունելի է, քանի որ այստեղ երկկողմանի հարաբերությունների մասին է խոսքը և ոչ թե` երրորդ կողմի հետ հարաբերությունների:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    29.12.2024
       
    30.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: