Մերձավորարևելյան եռացող կաթսան 2018 թվականին. տարվա ամփոփում
Ինչպես նախորդ տարի, 2018 թվականին ևս Մերձավոր Արևելքն աշխարհի ամենաթեժ տարածաշրջանն էր: Ահաբեկչության, իսլամական ծայրահեղակության դեմ պայքարը շարունակում է մնալ այս տարածաշրջանի երկրների օրակարգի գերակայություններում: Թեև անցնող տարի որոշակի քայլեր կատարվեցին` նպաստող տարածաշրջանում կայունության հաստատմանը (Եթովպիան և էրիթրեան կնքեցին խաղաղության պայմանագիր, որով հայտարարվեց 20 տարի առաջ սկսված պատերազմի ավարտի մասին), այնուամենայնիվ, չհաջողվեց հասնել տարածաշրջանային հակամարտությունների ամենաթեժ գոտիներում (Սիրիա, Պաղեստին-Իսրայել, Եմեն) իրավիճակի վերջնական կարգավորման: Ստորև ներկայացնում ենք 2018 թվականին Մերձավոր Արևելքում տեղի ունեցած հիմնական զարգացումները:
Սիրիական հակամարտության կարգավորումը 2018 թվականին
2018 թվականին սիրիական հակամարտության կարգավորման ուղղությամբ էական աշխատանք է կատարվել: Այս հարցում, ինչպես և նախորդ տարի, առավել արդյունավետ է եղել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ գործող Աստանայի ձևաչափը: Վերջինիս շրջանակներում Սիրիայում դեէսկալացիոն գոտիների ստեղծումը նպաստեց երկրում որոշակի կայունության հաստատմանը և քաղաքական կարգավորման ուղղությամբ առաջ շարժվելուն: Այս պահին ամբողջությամբ քաղաքական կարգավորմամբ զբաղվելու հարցում հիմնական խոչընդոտը թերևս Իդլիբն է, որը դեռևս գտնվում է ահաբեկչական խմբավորումների և զինված ընդդիմության վերահսկողության տակ: Այս իրավիճակն ակնկալվում է, որ երկար չի տևի` կա´մ Թուրքիան կկատարի իր ստանձնած պարտավորություններն Իդլիբն ահաբեկիչներից ազատագրելու հարցում, կա´մ սիրիական կառավարական զորքերը Ռուսաստանի աջակցությամբ ռազմական գործողություն կսկսեն Իդլիբի ազատագրման համար:
Պետք է նկատել, որ չնայած սիրիական հակամարտության մեջ ներգրավված ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերի` Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցում միմյանցից տարբեր մոտեցումներին, կողմերը վերջնական համաձայնություն ունեն կարգավորման հիմնական սկզբունքների և մեխանիզմների շուրջ: Մասնավորապես Ստամբուլում 2018 թվականի հոկտեմբերին Սիրիայի հարցով Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ կայացած գագաթաժողովի ժամանակ կողմերն ընդգծել են Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման անհրաժեշտությունը, անզիջում պայքարն ահաբեկչության դեմ և հարատև հրադադարի ու փախստականների վերադարձի համար պայմանների ապահովման նպատակով երկրի սահմանադրական վերաձևավորումը: Այդ նպատակով կողմերը հատկապես կարևորել են ՄԱԿ-ի հովանու ներքո Սահմանադրական հանձնաժողովի ձևավորումը, որում ներկայացված կլինի այսօր Սիրիայի ներքաղաքական գործընթացներում ներգրավված բոլոր ուժերը: Այստեղ պետք է նկատել, որ միջազգային հանրությունը գնալով հաշտվում է Սիրիայում հետպատերազմական շրջանում Ասադի իշխանության պահպանման հավանականության հետ, ինչի մասին վկայում է, օրինակ, արաբական երկրներում ավելի հաճախ հնչող կոչերը Սիրիային Արաբական պետությունների լիգա վերադարձնելու մասին: Այս համատեքստում հետաքրքիր է նաև ԱՄՆ որոշումը Սիրիայից ամերիկյան զորամիավորումները դուրս հանելու մասին:
Այսպիսով, 2018 թվականը սիրիական համակարտության թերևս «ամենախաղաղ» տարին էր. հիմնականում լայնամասշտաբ ռազմական գործողություններ չեն իրականացվել, երկրում եղել է հարաբերական կայունություն, ինչը հնարավորություն է տվել վերականգնողական որոշակի աշխատանքերի իրականացման և հարյուրավոր փախստականների` իրենց տներ վերադառնալու համար:
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը 2018 թվականին
Պաղեստինա-իսրայելական հակամարտության համար անցնող տարին բավականին ակտիվ էր, սակայն ոչ թե բանակցային գործընթացի տեսանկյունից, որն արդեն որերորդ տարին է գտնվում է փակուղում, այլ զինված ընդհարումների: Պաղեստինա-իսրայելական հակամարտությունում լարվածության գագաթնակետը կարելի է համարել ապրիլ-մայիս ամիսներին Գազայի հատվածի հետ սահմանին պաղեստինցի ցուցարարների և իսրայելական ուժայինների բախումները, որոնց արդյունքում զոհվել են տասնյակ, վիրավորվել` հարյուրավոր պաղեստինցիներ: Նշենք, որ պաղեստինցիները բողոքի ակցիաներ էին իրականացնում Իսրայել պետության հիմնադրման օրվա և Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու կապակցությամբ:
Լարվածության զգալի աճ է գրանցվել նաև հուլիս, օգոստոս և նոյեմբեր ամիսներին: Նշենք, որ սրան զուգահեռ դիվանագիտական ջանքեր չեն գործադրվել ավելի երկարատև կայունություն հաստատելու ուղղությամբ: Թրամփի վարչակազմի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու, Պաղեստինի ներկայացուցչությունը Վաշինգտոնում փակելու և Պաղեստինին հատկացվող ֆինանսական աջակցությունը կրճատելու որոշումները լուրջ հարված են հասցրել հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ միջնորդության հեղինակությանը: Արդյունքում ՄԱԿ ԳԱ-ում չի հաջողվում նույնիսկ ՀԱՄԱՍ-ին դատապարտող բանաձև ընդունել: Փոխարենը այս տարի միջազգային հանրության կողմից հաճախ են հնչել Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները դատապարտող հայտարարություններ:
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումներն այս տարի լուրջ գլխացավանք դարձան Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի համար ոչ միայն անվտանգության ապահովման, այլև սեփական պաշտոնը պահելու առումով: Այսպես, նոյեմբերի սկզբին` հերթական սրացումից հետո, Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարեց իր հրաժարակի և կոալիցիայից` իր գլխավորած կուսակցության դուրս գալու մասին, քանի որ վարչապետը համաձայնել էր Գազայում հրադադարի հաստատմանը: Արդյունքում Իսրայելը ստիպված է 2019 թվականի ապրիլին գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
Այսպիսով, պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացը 2019 թվական է մտնում ոչ միայն բանակցային գործընթացի բացակայությամբ, այլ լարվածության էական աճով, Իսրայելում ներքաղաքական ճգնաժամ առաջացնելու միտումներով, ԱՄՆ-ի, որպես միջնորդ երկրի, սպառմամբ:
Եմենի ճգնաժամը 2018 թվականին
2018 թվականին միջազգային հանրությունն ավելի մեծ վճռականություն ցուցաբերեց Եմենում իրավիճակի կարգավորման հարցում, ինչը պայմանավորված էր ինչպես մերձավորարևելյան այդ երկրում օրեցօր ավելի աղետալի դարձող մարդասիրական դրությամբ, այնպես էլ Եմենում արաբական կոալիցիան գլխավորող Սաուդյան Արաբիայի հետ Արևմուտքի հարաբերությունների վատացմամբ, ինչի արդյունքում միջազգային հանրությունը սկսեց որոշակի ճնշումներ գործադրել վերջինիս վրա: Արդյունքում, դեկտեմբերի սկզբին Շվեդիայում ՄԱԿ-ի հովանու ներքո ապստամբ-հութիների և կառավարության ներկայացուցիչների միջև կայացած բանակցությունները պսակվեցին հաջողությամբ և որոշում կայացվեց ապստամբների վերահսկողության տակ գտնվող Հոդեյդա նավահանգստային քաղաքը, որի համար այս տարի ակտիվ մարտական գործողություններ էին ընթանում ապստամբների և Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի միջև, փոխանցել ՄԱԿ-ի վերահսկողությանը: Սա բավականին լուրջ ձեռքբերում է` հաշվի առնելով Եմենին մարդասիրական օգնություն հասցնելու հարցում Հոդեյդայի ունեցած ռազմավարական նշանակությունը: Դրական է նաև այն հանգամանքը, որ ապստամբների և կառավարության ներկայացուցիչներին հաջողվել է համաձայնության գալ երկխոսությունն արդեն 2019 թվականի հունվարին շարունակելու հարցում: Այսպիսով, կարելի է ասել, որ 2018 թվականը Եմենում ճգնաժամի կարգավորման հարցում ավարտվում է դրական միտումներով:
Սաուդցի ընդդիմադիր լրագրողի սպանությունը
Անցնող տարին Սաուդյան Արաբիայի համար դժվար է անվանել բարենպաստ: Ստամբուլում սաուդյան հյուպատասությունում թագավորության հատուկ ծառայությունների կողմից ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջի սպանությունը, անսպասելիորեն լուրջ գլխացավանք դարձավ թագավորության համար գործընկերների հետ հարաբերություններում: Այս միջադեպի պատճառով եվրոպական մի շարք երկրներ հայտարարեցին Սաուդյան Արաբիայի հետ ռազմական համագործակցությունը դադարեցնելու մասին, սակայն էր-Ռիադի համար թերևս ամենացավոտն իր հիմնական դաշնակից ԱՄՆ հետ հարաբերությունների վատացումն է: Թեև նախագահ Դոնալդ Թրամփը վերջին շրջանում (էր-Ռիադի հետ որոշ ֆինանսական տարաձայնություններ հարթելուց հետո) փորձում է պաշտպանել սաուդյան թագաժառանգ արքայազնին լրագրողի սպանության գործով մեղադրանքներից, սակայն նրան դեռևս չի հաջողվում նույնիսկ ամերիկյան սենատին համոզել աչք փակել այս աղմկահարույց սպանության վրա: Արդյունքում, Սաուդյան Արաբիան 2019 թվականը դիմավորում է արտաքին քաղաքական լուրջ խնդիրներով, որոնք թերևս աշխարհի համար վտանգավոր են պայմանավորված նավթի համաշխարհային շուկայում գների ձևավորման հարցում էր-Ռիադի ունեցած որոշիչ ազդեցությամբ: Արաբական այս թագավորությունը կանգնած է նաև լուրջ ներքաղաքական ճգնաժամի առաջ. լրագրողի սպանությունն ամրապնդել է Մուհամադ բեն Սալմանի ընդդիմադիրների դիրքերը, և չի բացառվում, որ թագավորությունում որոշեն փոխել թագաժառանգ արքայազնին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ