ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2018թ.-ը համաշխարհային տնտեսության համար հակասական տարի էր

Newsmax.com

Համաշխարհային տնտեսությունն անցնող տարում ապրեց տարատեսակ երևույթներ՝ անսպասելի դրական ու բացասական շրջադարձերով, դարի հաշտության դեպքով, փոխհարաբերությունների՝ մինչև անգամ տնտեսական պատերազմների ու խաղաղության դրսևորումներով: Ամփոփելով համաշխարհային տնտեսության անցնող տարին՝ առանձնացնենք մի քանի ընդգծված երևույթներ, որոնք հայտնվեցին նշանակալի իրադարձությունների առանցքում:

Դարի հաշտեցումն ՝ ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի միջև տեղի ունեցավ անցնող տարվա սկզբում: Հաշտությունը երկու երկրների միջև դրական ֆոն ստեղծեց ֆինանսական շուկաներում. Ֆոնդային բորսաներում առևտուրն ակտիվացավ:

Դրական ֆոնին գումարվեց ԱՄՆ և Չինաստանի միջև առևտրային անհամաձայնությունների շուրջ թվացյալ համատեղ հայտարարի գալը: Ինչու թվացյալ, որովհետև շատ չանցած, ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը որոշեց, որ Չինաստանը խախտում է առևտրային նորմերն ու չինական ապրանքների նկատմամբ սահմանեց 25% -անոց մաքսավճար: Պատասխանը չուշացավ. Չինաստանը համաչափ պատժամիջոցներ կիրառեց ԱՄՆ նկատմամբ: Մեծ քսանյակի գագաթաժողովի ընթացքում երկու երկրների ղեկավարները կրկին հաշտվեցին, համաշխարհային ֆինանսական շուկաներում կրկին աշխուժություն մտավ, սակայն լարվածություն կրկին առաջացավ՝ կապված ԱՄՆ պատվերով Կանադայում Huawei-ի տնօրենի ձերբակալության հետ: Սպասվում է, որ 2019-ին առևտրային խաղը կունենա շարունակություն:

ԵՄ ավելի շատ երկրները սկսեցին հրաժարվել Միության բյուջետային պահանջներից:  Հունական ճգնաժամի դեմ պայքարի միջոցառումների՝ ԵՄ կողմից հայտարարված հաղթական ավարտից հետո Եվրամիության ավելի շատ երկրներ սկսեցին դժգոհել դրա դիմաց իրենց վճարներից: Մասնավորապես խոսքը վերաբերում է Եվրամիության կողմից բյուջետային պահանջներին, որոնք ենթադրում են սոցիալական վճարների կրճատումներ:

Սրան գումարած Brexit-ի գործընթացը ևս Եվրամիության կայունությանը հարված հասցրեց:

Դեդորալիզացիայի գործընթացները   ևս 2018-ի առանցքային իրադարձություններից են: Ավելի շատ երկրներ սկսեցին քննարկել արտաքին գործարքներում դոլարից հրաժարվելու մասին: Պատճառներից հիմնականը՝ ամերիկյան պատժամիջոցներն են Իրանի ու Իրանի հետ գործարքի մեջ մտնող կազմակերպությունների նկատմամբ:

Անկումը թվային հարթակում  ևս 2018-ի տարեվերջյան անհանգստություններից մեկն էր. ի տարբերություն նախորդ տարվա վերջին, երբ կրիպտոարժույթների աննախադեպ աճ էր գրանցվեց, ինչի արդյունքում մեծացավ դրանց նկատմամբ վերահսկողության ու կարգավորիչների ստեղծման անհրաժեշտությունը, անցնող  տարվա վերջին դրանց անկում է նկատվում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: