Մեր արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված լինի հայ համայնքների համար հնարավորություններ, ոչ թե մարտահրավերներ ստեղծելուն. Կարեն Բեքարյան
6-րդ գումարման Ազգային ժողովի Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Կարեն Բեքարյանը tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ղազախստանի Կարագանդա քաղաքում հայերի մասնակցությամբ միջադեպին: Հարցազրույցը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:
- Պարո´ն Բեքարյան, Ղազախստանի Կարագանդա քաղաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ձեր կարծիքով` ՀՀ իշխանություններն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն լարվածությունը թուլացնելու և Ղազախստանի հայերի շահերը պաշտպանելու ուղղությամբ:
- Նախ ցավում եմ Ղազախստանի Կարագանդա քաղաքում հայերի մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ և ցավակցում եմ զոհի հարազատներին, տուժածներին էլ մաղթում եմ շուտափույթ ապաքինում:
Ստեղծված իրավիճակից լավ կլինի, որ դասեր քաղենք: Ես կարծում եմ, որ մենք պետք է միշտ հիշենք, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված լինի նաև տարբեր երկրներում հայ համայնքների համար հնարավորություններ, այլ ոչ թե մարտահրավերներ ստեղծելուն: Հիմա մենք գործ ունենք Սփյուռքի մի համայնքի առկա և հնարավոր խնդիրների հետ, որոնցով զբաղվելը միայն մեր արտաքին գերատեսչության հարցը չէ: Այս համատեքստում իրավունք չունենք հետևողականորեն չզբաղվելու Սփյուռքի խնդիրներով՝ համայնք առ համայնք, երկիր առ երկիր: Այստեղ էլ հարց է առաջանում՝ արդյո՞ք լավագույն լուծումը Սփյուռքի նախարարությունը փակելն է: Վստահ եմ՝ ո՛չ: Կարելի է բանավիճել ժամերով, ասել, որ Սփյուռքի նախարարությունն իր գոյության տարիների ընթացքում մեր ակնկալիքները ապահովել է կամ չի ապահովել: Վստահ եմ՝ կարծիքները տարբեր են լինելու: Բայց հիմա մեր խնդիրը ո՞րն է․ ժամանակի ընթացքում քարը քարին դնելով ավելի մեծ արդյունքի հասնե՞լը, թե՞ ինչ-որ մի բան ջնջել և նորից սկսել կամ չսկսելը:
Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում խորհրդարանական դիվանագիտության անելիքներին, ապա պետք է նշեմ, որ անցումային այս շրջանում, երբ մեր լիազորությունները դե յուրե պահպանվում են մինչև գործող ամսվա հունվարի 14-ը, բայց դե ֆակտո բոլորի համար պարզ է, որ հիմա մենք լիազորություն չունենք, խորհրդարանական բաղադրիչը չի կարող լիարժեք գործել, ուստի գործադիրից ավելի մեծ ուշադրություն և զգոնություն է պահանջվում:
- Թերևս սա առաջին դեպքը չէ, երբ հայերի մասնակցությամբ այս կամ այն երկրում նման միջադեպեր են տեղի ունենում, սակայն նման լարվածության, սովորաբար, դրանք չէին հանգեցնում: Ըստ Ձեզ` ինչո՞ւ Կարագանդայի դեպքը նման հնչեղություն ստացավ:
- Եթե համադրության մեջ ղազախական մամուլում իրավիճակը բավականին ադեկվատ է, ապա դրսից այլ փորձեր են արվում: Հաշվի առնելով մի շարք գործոններ, նաև Ղազախստանի հանրային տրամադրությունն ու դաշտը, այդ երկրի ներքին, բազմաէթնիկ կառուցվածքը՝ պետք է պատկերացնենք, որ կան և կլինեն մարդիկ և ուժեր, որոնք կփորձեն իրավիճակն այլ կերպ ներկայացնել և արդյունքում ազգամիջյան բախումների համար ֆոն ստեղծել: Իսկ մեզ մոտ կա՞ այն գիտակցումը, որ ովքեր այդ ջրաղացին ջուր են լցնում, դառնում են մեր թշնամիներին օգնողներ և հայ ու ղազախ ժողովուրդների միջև թշնամանք սերմանողներ:
Մենք մոռացե՞լ ենք այն մասին, որ գտնվում ենք որոշակի երկրի հետ տեղեկատվական պատերազմում: Մենք նաև շատ լավ պատկերացնում ենք, որ տեղեկատվական ցանկացած առիթ մեր դիմացինն օգտագործելու է դրանից մաքսիմալ շահ հետապնդելու և մեզ վնասելու համար:
Այս համատեքստում կարևոր է, որ արագ վերականգնենք մշակված քաղաքականության ավանդույթները՝ արտաքին տեղեկատվական հոսքերի կանխատեսումից և կանխարգելումից մինչև արագ արձագանք՝ հաշվի առնելով տեղեկատվական պատերազմում լինելու իրողությունը: Եթե որևէ հարցում, նաև այս հարցում կանխարգելման հետ կապված գործիքակազմ չունենաս, հետո քեզ համար դժվար իրավիճակ է ստեղծվելու: Արդյունքում դու ստիպված ես լինելու աշխատել արդեն հետևանքների հետ: Հետևանքների հետ աշխատելիս պետք է հաշվի առնել, որ այսօր վիրտուալի և իրականի սահմանները շատ լղոզված են: Հետո դու արդեն հետևանքների հետ կորուստներով ես աշխատելու և արդյունքի հասնելու համար ծախսելու ես էապես ավելի շատ ժամանակ և ռեսուրսներ, իսկ արդյունավետությունն էլ բարձր մակարդակի վրա չի լինելու:
Միևնույն ժամանակ պետք է հիշել, որ քաղաքական, անձնական փիարը չի կարող և չպետք է վեր դասվի չվնասելու սկզբունքից, քաղաքական պատասխանատվության խնդիր կա թե' մեդիա-գործընկերների, թե' քաղաքական գործիչների մոտ: Ղազախստանում հայ համայնքը շատ զգայուն է, և որևէ սխալ քայլ, գործողություն, ներառյալ՝ տեղեկատվական դաշտում, կարող է ունենալ կայծի էֆեկտ, որից կարող են բռնկվել շատ անցանկալի հետևանքներ: Հետևաբար` այս հարցում զգուշավորությունը շատ կարևոր է: Ես նորից եմ կրկնում՝ չպետք է քաղաքական փիարը վեր դասվի չվնասելու սկզբունքից:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ