ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առանց Արցախի հիմնախնդրի կարգավորման Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն անհնար է. Մևլյութ Չավուշողլու

Ukrinform

Թուրքիան անհնար է համարում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը՝ առանց Արցախի հիմնախնդրի կարգավորման: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ նշելով, որ այս տարի իրենք պատրաստվում են ավելի հետևողական լինել այդ հարցում:

«Որոշ հարցեր լուծելու համար բավարար չէ միայն շահերդ պաշտպանելը, պետք է նախաձեռնող լինել: Այսօր, երբ Ղարաբաղի խնդիրը մնում է չլուծված, հնարավոր չէ կայունություն Կովկասում, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում: 2019-ին այս թեմաներով ավելի հետևողականորեն ենք զբաղվելու», - նշել է Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրք նախարարը հայտարարել էր, որ Թուրքիան կաջակցի Ղարաբաղյան հարցով այն որոշմանը, որն ընդունելի կլինի Ադրբեջանի համար:

«Հայաստանի նոր ղեկավարները հայտարարում են, որ պատրաստ են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն մենք հստակ նախապայման ունենք: Մի՞թե մենք կարող ենք ինչ-որ բան անել՝ հաշվի չառնելով Ադրբեջանի զգացմունքները», - ասել էր Չավուշօղլուն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: