ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիայում ամերիկյան հաշվարկները չաշխատեցի՞ ն, թե՞ Վաշինգտոնը փոխում է խաղադրույքները

voicesevas.ru

Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին Թրամփի հայտարարությունից հետո Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև Սիրիայի հարցով առկա տարաձայնությունները խորանալու միտում էին գրանցում, սակայն, կարծես թե, կողմերին հաջողվել է դա կանխել: Թեև փետրվարի 14-ին Սոչիում կայացած Պուտին-Էրդողան-Ռոհանի հանդիպման արդյունքում կոնկրետ որոշումներ չեն ընդունվել առաջիկայում ձեռնարկվող քայլերի վերաբերյալ, այնուամենայնիվ, հանդիպումը կարգավորման գործընթացի տեսանկյունից պետք է առնվազն դրական գնահատել:

Ինչպես հետևում է բանակցությունների արդյունքում նախագահների հայտարարությունից, հանդիպումն անցել է բավականին կառուցողական մթնոլորտում և կողմերն աշխատում են փոխզիջումներ գտնելու ուղղությամբ: Սա թերևս կարելի է համարել Սոչիի հանդիպման ամենամեծ արդյունքը. զորքերը Սիրիայից դուրս բերելու մասին Թրամփի հայտարարության նպատակներից է Աստանայի ձևաչափի մասնակիցների շրջանում պառակտում առաջացնելը և դրանով Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը սիրիական կարգավորման գործընթացի վրա թուլացնելը, ինչը Վաշինգտոնին, կարծես թե, հաջողվում էր:

Այս համատեքստում հետաքրքիր է, որ ամերիկյան կողմը վերջին օրերին սկսել է խոսել, որ ԻՊ-ն Սիրիայում դեռ բավականին ուժեղ դիրքեր ունի, և ռազմական ճնշումն ահաբեկչական կազմակերպության վրա շարունակում է անհրաժեշտություն մնալ: Միաժամանակ, մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն, ամերիկյան կողմը դիտարկում է զորքերի դուրս բերումից հետո Սիրիայի հյուսիսում քրդերի համար միջազգային ուժերի մասնակցությամբ անվտանգության գոտի ստեղծելու հնարավորությունը: Վաշինգտոնի այս նախաձեռնությունը պայմանավորված է ոչ միայն քրդերի նկատմամբ իր բարոյական պարտավորությամբ, այլ նաև ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո Սիրիայի հյուսիսում Դամասկոսի վերահսկողությունը հաստատելու հավանականությամբ:

Ամերիկյան այս նախաձեռնությունը Թուրքիայի համար միանգամայն անցանկալի սցենար է, և նման պարագայում Սիրիայում Վաշինգտոնի հետ համագործակցությունը, ինչը նախանշվում էր զորքերը դուրս բերելու Թրամփի հայտարարությունից հետո, Անկարայի համար կրկին դառնում է ոչ այնքան գրավիչ, որքան Աստանայի ձևաչափը:

Պատահական չէ, որ Սոչիում Անկարան համաձայնել է իր վերահսկողության տակ գտնվող Իդլիբի ապառազմականացված գոտում Ռուսաստանի հետ համատեղ ռազմական գործողության իրականացմանը` չնայած մինչ այդ կտրականապես դեմ էր հանդես գալիս Իդլիբում ցանկացած ռազմական գործողություն իրականացնելուն: Սակայն պետք է նկատել, որ սա վերջնական պայմանավորվածություն չէ, և կողմերն առաջիկայում դեռ կշարունակեն քննարկումներն այս հարցի շուրջ:

Ինչ վերաբերում է Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի քաղաքականությանը, պետք է նկատել, որ Ռուսաստանն ու Իրանը սկզբունքորեն դեմ չեն Սիրիայի քրդական ռազմականացված խմբավորումների դեմ ռազմական գործողություններ իրականացնելուն. դաշնակիցներն ըմբռնումով են մոտենում անվտանգության հարցում Թուրքիայի մտահոգություններին, սակայն պնդում են, որ քրդերից եկող վտանգը չեզոքացնելու հարցում Անկարան համագործակցի պաշտոնական Դամասկոսի հետ` վերջիններիս միջև 1998 թվականին կնքված Ադանայի համաձայնագրի շրջանակներում: Այստեղ կողմերը, կարծես թե, որևէ առաջընթաց դեռ չեն գրանցել, սակայն հարցը շարունակում է մնալ նրանց օրակարգում:

Այսօրվա դրությամբ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ Աստանայի ձևաչափը սիրիական հակամարտության կարգավորման ամենաարդյունավետ ձևաչափն է և սիրիական հակամարտության քաղաքական կարգավորումն այս պահին իրատեսական է համարվում միայն այս ձևաչափի շրջանակներում: Ընդ որում, Սոչիի հանդիպումից հետո կողմերը ոչ միայն կարողացան պահպանել համագործակցությունն այս ձևաչափում, այլև քննարկում են այն ընդլայնելու հնարավորությունը՝ ներգրավելով Իրաքը և Լիբանանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 94%
    Քամի՝ 0 կմ/ժ
    14 C°
     
    22°  12° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: