Սոչիի հանդիպումով կարող է ազդարարվել Ռուսաստան-Իրան-Թուրքիա տանդեմի ավարտը

Սոչիում փետրվարի 14-ին նախատեսվում է Սիրիայի հարցով Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպում, որը կարող է էական ազդեցություն ունենալ Սիրիայում իրավիճակի և հակամարտության կարգավորման հեռանկարների վրա: Այսօր Սիրիայի հարցով որոշակի լարվածություն կա ինչպես Ռուսաստանի և Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի և Իրանի միջև:
Սիրիայի հարցով ռուս-թուրքական լարվածությունը, որը կողմերը փորձում են հնարավորինս չհանրայնացնել, առաջին հայացքից պայմանավորված է ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու թուրք-ամերիկյան նախաձեռնությամբ: Թեև Մոսկվան հայտարարում է, որ այստեղ խնդիր չի տեսնում և ըմբռնումով է մոտենում Թուրքիայի մտահոգություններին՝ կապված երկրի անվտանգության ապահովման հետ, սակայն Մոսկվայի կողմից այս հարցում 1998 թվականի թուրք-սիրիական Ադանայի համաձայնագրին հղվելը, որով Սիրիան ստանձնել է իր տարածքում քուրդ զինյալների դեմ պայքարը, խոսում է այն մասին, որ Ռուսաստանում, առնվազն Թուրքիայի առաջադրած ներկայիս պայմաններով, համաձայն չեն Սիրիայի հյուսիսում թուրքական վերահսկողության հաստատմանը:
Սոչում, ըստ ամենայնի, կորոշվի, թե Թուրքիան ինչ գին է վճարելու իր այդ նախաձեռնության համար, կամ վճարելո՞ւ է արդյոք, թե՞ ոչ: Այս համատեքստում հետաքրքիր է լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, որ Ռուսաստանը Թուրքիային զգուշացրել է Իդլիբում ռազմական գործողություն սկսելու հնարավորության մասին, քանի որ Անկարան ամբողջությամբ չի կատարում ստանձնած պայմանավորվածությունները: Սակայն պետք է նշել, որ ռուս-թուրքական տարաձայնություններն ավելի խորն են, քան անվտանգության գոտիների հետ կապված հարցերը. Թուրքիան շարունակում է դեմ հանդես գալ հետպատերազմյան Սիրիայում նախագահ Բաշար Ասադի իշխանությանը, ինչը կարող է նվազեցնել սիրիական հակամարտության կարգավորման վրա ռուսական ազդեցությունը:
Չնայած այդ հարցում Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները համընկնում են, սակայն, ինչպես հետևում է ՌԴ բարձաստիճան պաշտոնյաների հայտարարություններից և իրանական մամուլի հրապարակումներից, Ռուսաստանն այլևս հետաքրքված չէ Սիրիայում Իրանի ազդեցության պահպանմամբ: Իրանի ներկայությունը Սիրիայում սադրում է Իսրայելին դեռևս ավիահարվածներ հասցնելու վերջինիս տարածքին, սակայն չի բացառվում, որ այդ հարվածները վերածվեն ռազմական գործողության: Սա կարող է սիրիական հակամարտությունը միանգամայն նոր փուլ տեղափոխել` երկարաձգելով հակամարտության կարգավորումը, ինչպես նաև ազդելով Սիրիայում ուժերի դասավորության վրա: Նշենք, որ Իրանին կարգավորման գործընթացից աստիճանաբար դուրս թողնելու ուղղությամբ քայլեր Ռուսաստանն արդեն ձեռնարկում է. դրա օրինակներից է 2018 թվականի աշնանը Սիրիայի հարցով Ստամբուլում տեղի ունեցած Ռուսաստան-Թուրքիա-Ֆրանսիա-Գերմանիա քառակողմ գագաթաժողովին Իրանին չհրավիրելը:
Սիրիայում երկու գործընկերների` Իրանի և Թուրքիայի հետ հարաբերությունները միաժամանակ փչացնելն ընդհանրապես ձեռնտու չէ Մոսկվային, քանի որ կարող է այդպիսով էականորեն նվազեցնել կարգավորման գործընթացում իր ազդեցությունը: Ըստ ամենայնի, Ռուսաստանը կընտրի Թուրքիայի հետ համագործակցությունը պահելու տարբերակը, քանի որ վերջինիս ներկայությունը Սիրիայում դժգոհություններ չի առաջացնում ո´չ տարածաշրջանային, ո´չ միջազգային դերակատարների մոտ: Սակայն այստեղ Մոսկվային անհրաժեշտ է Թուրքիային համոզել համագործակցել Բաշար Ասադի իշխանության հետ: Թերևս սրանով է պայմանավորված Ադանայի համաձայնագրին հղվելը: Չի բացառվում, որ Ասադի իշխանության հետ համագործակցության արդյունքում Թուրքիան հնարավորություն ստանա իրականացնել քրդերի դեմ նախատեսված ռազմական գործողությունը, իսկ մինչ այդ սիրիական կառավարական զորքերը դիրքավորվում են քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջի մերձակայքում: Սոչիում Թուրքիայի հետ համաձայնության չհասնելու դեպքում, սիրիական կառավարական զորքերը, իհարկե ՌԴ աջակցությամբ, կարող են ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում վերահսկողություն հաստատելու ուղղությամբ:
այլ նյութեր այս թեմայով
- Պենտագոնը Սիրիայից դուրս է բերում ռազմական տեխնիկան Փետրվարի 9-ից քրդական զինված խմբավորումները՝ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի աջակցությամբ, գրոհում...
- Հայ մասնագետների խումբը ժամանել է Սիրիա Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում հայ մասնագետների տեղավորման, նրանց կարգավիճակի, գործառույթների և...
- Հայտնի է ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու վերջնաժամկետը Եթե Սպիտակ տունը չփոխի այս ուղղությունը, զինվորականները մինչև մարտի կեսեր Սիրիայից դուրս կբերեն զորամիավորման...
- Թուրքիան ԱՄՆ-ից ակնկալում է Սիրիայի վերաբերյալ խոստման կատարում Նա կրկին հիշեցրել է, որ Թուրքիան դեմ է Սիրիայի մասնատմանը և հանդես է գալիս նրա տարածքային ամբողջականության և քաղաքական...
- Սիրիան սպառնացել է հարվածել Թել-Ավիվի օդանավակայանին Սիրիայի ԱԳՆ-ն պարբերաբար նամակներ է հղում ՄԱԿ գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին` պահանջելով դատապարտել...
-
16:46
Արամ Ա. Կաթողիկոսը պարգևատրել է աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Մանսուրյանին
-
16:23
Վրաստանի կառավարությունն առաջարկել Է պետծառայության չվերցնել բանակում չծառայած տղամարդկանց
-
16:14
Պեսկովը պատմել է Պուտին-Էրդողան հարաբերությունների մասին
-
15:57
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
15:43
Պակիստանը hետ է կանչել Հնդկաստանից իր դեսպանին
-
15:02
Եգիպտոսի նախագահը Մյունխենում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ նախաքայլ է արել. Հայ Դատի հանձնախումբ
-
14:33
Հայերը մեր երկրում երբեք չեն ենթարկվել ցեղասպանության. Էրդողանը՝ Մակրոնին.
-
13:55
«Ավրորա» ֆորումը կանցկացվի Հայաստանում հոկտեմբերի 14-21-ը
-
13:10
Թրամփը չի հավատացել ամերիկյան հետախուզությանը Պուտինի պատճառով
-
12:30
Չկան բանակցություններ. Տիգրան Աբրահամյան
-
12:19
Վրաստանում մտադիր են քրեական պատիժ սահմանել առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի քարտեզի համար
-
12:15
Հայաստանից կաշվե իրեր կարտահանվեն ԵՄ, Ասիայի երկրներ և Ռուսաստան
-
11:59
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ծաղկեպսակ է դրել Արթուր Մկրտչյանի հուշաքարին
-
11:55
ՀՀ կառավարությունը հաղթել է. կառավարության անդամներն ու «Իմ քայլի» պատգամավորները ֆուտբոլ են խաղացել (ՖՈՏՈ)
-
11:50
ԵԱՀԿ ղեկավարը Կիևին քննադատել է ընտրություններին ռուս դիտորդների մասնակցությունն արգելելու համար
-
11:48
Լևոն Աղասյանը, առաջ անցնելով ադրբեջանցի մարզիկից, ճանաչվել է աթլետիկայի Բալկանյան երկրների չեմպիոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
-
11:43
Սահակաշվիլին գենետիկ փորձաքննություն է անցել պարզելու ազգային պատկանելությունը
-
11:36
Հայաստանը հանձնառու է խորացնել հարաբերությունները եղբայրական Կիպրոսի հետ
-
11:22
Հայաստանը մտադիր է Ռուսաստանից ձեռք բերել 12 Սու-30ՍՄ կործանիչ. ՀՀ ՊՆ
-
11:00
Դավիթ Տոնոյանը hանդիպում է ունեցել ԱՄԷ վարչապետի հետ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:43
Առողջ ապրելակերպ, նիհարելու խորհուրդներ «ծույլերին». հարցազրույց ֆիթնես մարզչի հետ
-
18:59
Եթե Ցեղասպանությունը սուտ է, ինչո՞ւ է Էրդողանը 5 տարի շարունակ ցավակցում հայերին. Փայլան
-
20:02
Արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների իրավունքները կլինեն առավել երաշխավորված. ՄԻՊ
-
16:16
Հայկական արտադրության ապրանքները վաճառվել են ադրբեջանական դրոշի ներքո
-
20:47
«Հայ հանճար, բրավո, Աստված իմ»․ Հայ աճպարարը հիացրել է Կիրկորովին (տեսանյութ)
-
21:03
Հաճելիորեն զարմացած եմ, որ հայերը պահպանել են հրեական և ադրբեջանական գերեզմանատները. Լապշինը` Եղեգիսում
-
21:05
«Ես հայ եմ, բայց երբեք չեմ եղել հայրենիքում». Աննա Տեր-Վարդանյան` ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագը
-
15:47
Թուրք ազգայնականներն առաջարկում են ՀՀ քաղաքացիներին արտաքսել երկրից
-
14:14
Ինձ պատվավոր հայ եմ զգում. Սերենա Ուիլյամսը սկսել է հայերեն սովորել
-
14:29
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի նախագահի հետ
Խոնավություն՝ 44%
Քամի՝ 8 կմ/ժ