ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հերթական անգամ մերժել է Brexit-ի գործարքը

AP

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հերթական անգամ մերժել է Brexit-ի 4 այլընտրանքային տարբերակ։ Քվերակության արդյունքը երկուշաբթի երեկոյան հնչեցրել է համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն, փոխանցում է Интерфакс-ը։

Մասնավորապես, առաջարկվել է համազգային հանրաքվե անցկացնել Brexit-ի վերաբերյալ ցանկացած համաձայնության շուրջ և Common Market 2․0 տարբերակը, որի համաձայն՝ Մեծ Բրիտանիան մնում է Եվրոպական տնտեսական գոտում և ԵՄ-ի հետ պայմանավորվում է ժամանակավոր մաքսային միության մասին, որը կգործի այնքան, մինչև այլընտրանք կգտնվի։

Brexit-ի շուրջ ևս մեկ այլընտրանքային տարբերակի նախաձեռնողները Մեծ Բրիտանիային կոչ են անում Brexit-ի ընթացակարգից հետո ԵՄ-ի հետ մշտական մաքսային միություն ձևավորել։

Չորրորդ տարբերակը ենթադրում է, որ պատգամավորները կքննարկեն կառավարությունից Brexit-ի ժամկետի հերթական երկարաձգումը պահանջող տարբերակը, իսկ եթե դա հնարավոր չլինի, ապա պատգամավորները կքվեարկեն կա՛մ առանց համաձայնության Brexit-ի իրականացման, կա՛մ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ կետի չեղարկման օգտին՝ ԵՄ-ում մնալու համար։

Այս քվեարկության արդյունքները պարտադիր իրավական բնույթ չունեն, սակայն ունեն քաղաքական մեծ նշանակություն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: