ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գյումրու քաղաքապետարանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին քաղաքի միջուկը կառույցի պահպանման տարածքում ընդգրկելու խնդրանքով

armenpress

Գյումրու քաղաքապետարանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը՝ քաղաքի միջուկը այդ միջազգային կազմակերպության պահպանման տարածքում ընդգրկելու խնդրանքով: Այս մասին, ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ տեղեկացնելով, որ այս պահին դեռ պատասխան չի ստացվել: Խոսքը վերաբերում է հիմնականում Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում ընդգրկված շինություններին, որոնց մեծ մասը վթարային է և ունի վերականգնման կարիք: 
Նույն խնդրով դեռ 2018 թվականի նոյեմբերին 13-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում խոսել էր կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ՝ միջազգային կառույցի ուշադրությունը հրավիրելով քաղաքի հնագույն և հարուստ մշակութային ժառանգությանը եւ ներկայացնելով պատմաճարտարապետական արժեքավոր շինությունները: «Դեռ սպասում ենք: Գործընթացը շատ երկարատև է՝ ասում են նույնիսկ մինչև 5 տարի է տևում, մինչև վերջնական հաստատումը: Եթե դրական արձագանք ստանա այս առաջարկը, ապա դա քաղաքի պատմական միջուկի պահպանման լավագույն լուծումներից կլինի»,- նշեց քաղաքապետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: