ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպե՞ս ճիշտ սնվել գարնանը. հարցազրույց բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանի հետ (ԲԱՑԱՌԻԿ)

Ինչպե՞ս ճիշտ սնվել գարնանը: Թեմայի շուրջ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է բժիշկ-դիետոլեգ Լիդիա Այվազյանի հետ:

- Ի՞նչ ազդեցություն է ունենում գարունը մարդու օրգանիզմի վրա:

- Առհասարակ եղանակի կտրուկ փոփոխություններն անպայման անդրադառնում են մարդու առողջության և ինքնազգացողության վրա։

Գարնանը հաճախ մենք «վերապրած» ենք լինում «անվիտամին» ձմեռ: Այստեղից հետևում է, որ գարունն օրգանիզմի վիտամինային քաղցի ժամանակահատված է։ Սա լավ շրջան է մեծ քանակությամբ թարմ, սեզոնային բանջարեղեն ուտելու համար, որպեսզի վերականգնվեն ձմռանը վատնած «պաշարները»:

- Ի՞նչ սննդակարգ եք դուք առաջարկում տարվա այս եղանակի համար:

- Ես խորհուրդ կտամ փնտրել և գտնել բոլոր սեզոնային սննդային խոտերը և ուտել թե´ թարմ վիճակում, թե´ տապակայի կամ ապուրների ձևով։

Նաև ասեմ, որ պետք է ավելի շատ զբոսնել, հատկապես արևոտ օրերին առավոտյան մինչև 12-ը, քանի որ ձմռան ընթացքում նաև վիտամին D-ի դեֆիցիտ ենք ունեցել, իսկ ինչպես գիտենք, վիտամին D-ի հիմնական աղբյուրն արևն է:

Նշեմ, որ վիտամին D-ն օրգանիզմին հարկավոր է բնականոն նյութափոխանակության և կենսագործունեության համար: Այս վիտամինի պակասի դեպքում ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների, հատկապես կանանց օրգանիզմը վատ է յուրացնում սննդի մեջ առկա կալցիումը և ֆոսֆորը, ինչի հետևանքով ոսկորները փափկում են և սկսում են ծռվել. երեխաների մոտ առաջանում է ռախիտ, իսկ մեծահասակների, հատկապես կանանց մոտ` ոսկրակակղանք` ավելացնելով օստեոպորոզի ռիսկերը:

- Ինչի՞ց պետք է հրաժարվել:

- Առհասարակ, անկախ եղանակից, պետք է հրաժարվել վերամշակում անցած մթերքներից, շաքարից, մեծ քանակությամբ աղից և ճարպից։

Զրուցեց Ռոզի Միքայելյանը


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: