ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՈւԵՖԱ-ն վստահեցրել է, որ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա

Facebook/ Henrikh Mkhitaryan

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է անարգել մեկնել Ադրբեջան, որտեղ մայիսի 29-ին կայանալու է Եվրոպայի լիգայի եզրափակիչը։ «Արսենալը» խաղալու է «Չելսիի» հետ, հաղորդում է Panorama.am-ը։

«ՈւԵՖԱ-ի համար դա նորմալ գործընթաց է՝ ուղարկել աջակցության նամակներ ասոցիացիաներին, ակումբներին կամ դեսպանատներին ֆուտբոլիստներին վիզա տրամադրելու համար, և հնարավորություն տալ նրանց մասնակցել  ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող խաղերին։ Մենք պահանջել ենք հավաստիացումներ, որ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա։ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան հաստատել է, որ այդ խաղացողն  երկիր այցելելու  խնդիր չի ունենա և կձեռնարկվեն անվտանգության համար բոլոր անհրաժեշտ միջոցառումները», - sport24.ru –ի հաղորդմամբ ասված է ՈւԵՖԱ-ի  մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ Մխիթարյանը երկու անգամ չի մեկնել Բաքու և չի մասնակցել ադրբեջանական թիմերի հետ Եվրագավաթի խաղերին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: