ԵՄ-ն կարևորում է դատաիրավական համակարգի բարեփոխումների համապատասխանությունը ՀՀ Սահմանարդությանը
ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, այսօր հանդես է եկել ամփոփիչ մամուլի ասուլիսով:
Հայաստան-ԵՄ հարաբերությունների՝ հասարակությանն ամենաշատ հետաքրքրող հարցի՝ վիզաների ազատականացման վերաբերյալ դեսպանն ասելիք չուներ: Սվիտալսկին արձանագրում է, որ Հայաստանը պետք է լցվի համբերությամբ և ջանքեր գործադրի: Օրակարգի մյուս կետերի հետ կապված դինամիկան ավելի դրական է:
Այսպես, 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանությունների և ԵՄ միջև որոշակի անհասկացվածություն կար՝ կապված Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության ծավալների հետ: Հայաստանի իշխանությունների մոտ որոշակի ակնկալիքներ կային, որ հեղափոխությունից հետո ԵՄ-ն զգալի կմեծացնի ֆինանսական աջակցությունը, սակայն Բրյուսելի համար միայն հեղափոխության փաստը բավարար չէր, անհրաժեշտ էին ժողովրդավարության զարգացման ապացույցներ, հստակ ծրագրեր, կոնկրետ ակնկալիքներ: Հաշվի առնելով, որ այս տարի Հայաստանին տրամադրվող ԵՄ ֆինանսական աջակցությունը կազմելու է 70 մլն եվրո, այն դեպքում, երբ նախորդ տարի այդ գումարը 35 մլն եվրո էր՝ կարելի է ասել, որ Հայաստանն ու Եվրամիությունն այս հարցում հասկացել են միմյանց: Սվիտալսկու խոսքից կարելի ենթադրել, որ Եվրամիության համար որպես ժողովրդավարության առաջընթացի ցուցիչ են ծառայել 2018 թվականի դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Դեսպանը նաև կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իշխանությունների մոտ առկա քաղաքական կամքը:
Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկայիս օրակարգի մյուս կարևոր կետը դատաիրավական համակարգի բարեփոխումներն են: ՀՀ իշխանությունները ձգտում են ցույց տալ, որ միջազգային հանրությունն աջակցում է անցումային արդարադատություն և վեթինգ կիրառելու իրենց մտադրությանը: ԵՄ դեսպանը, իր խոսքում կարևորելով Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացումը, չի անդրադառնում անցումային արդարադատությանն ու վեթինգին՝ ընդգծելով, որ բարեփոխումները պետք է իրականացվեն ՀՀ սահմանադրության և միջազգային ստանդարտներին համապատասխան: Ավելին, ԵՄ դեսպանն ընդգծել է, որ Եվրամիությունը պատրաստ է փորձագետներ, ֆինանսական և տեխնիկական աջակցություն տրամադրել, որպեսզի ուսումնասիրվի եվրոպական երկրների փորձն ու մշակվի Հայաստանի համար նախընտրելի մոդել:
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում դրական դինամիկա կա Հայաստանին տրամադրվող ԵՄ ֆինանսական աջակցության մասով, սակայն այն պահպանելու և զարգացնելու համար Հայաստանից պահանջվելու է լուրջ և հետևողական աշխատանք՝ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու և այդ հարցում ԵՄ հատկացրած ֆինանսավորումն արդյունավետ ծախսելու հարցում: Ինչ վերաբերում է դատաիրավական բարեփոխումներին, ապա ԵՄ պատրաստ է ֆինանսական, փորձագիտական աջակցություն տրամադրել դատաիրավական բարեփոխումների համար, որոնք կիրականացվեն ՀՀ սահմանադրության և միջազգային ստանդարտների համապատասխանությամբ:
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ-ն ակտիվացնում է երկխոսությունը Հայաստանի հետ Վերջին շաբաթվա ընթացքում ականատես ենք լինում Եվրամիության և Հայաստանի միջև երկխոսության ու համագործակցության...
- ԵՄ երկարաժամկետ առաքելություն ՀՀ-ում. աշխարհաքաղաքական պայքարի հերթական դրսևորում Այս առաքելության տեղակայումն էլ ավելի է լարելու իրավիճակը տարածաշրջանում և մեծացնելու է Հայաստանի խնդիրներն...
- ԵՄ օժանդակություն. պատասխանների սպասող հարցեր Պետք է նշել, որ մինչ այս պահը շարունակում է անհայտ լինել, թե հինգ տարիների համար նախատեսված միջոցներից ո՞ր մասն...
- ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. Տոյվո Կլաար Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին Եվրամիությունը լիովին...
- 2022թ. հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից Հայաստանի Հանրապետությունը 2017թ., 2018թ. և 2019թ. Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է միջինից բարձր եկամուտ ունեցող...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ