ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առևտրի համաշխարհային կազմակերպություն. կարգավորման սպառված մեխանիզմներ

Alamy

Ֆրանսիայում ընթացող Մեծ յոթնյակի երկրների հանդիպման օրակարգային հարցերից է համաշխարհային առևտրային հարաբերություններում առկա խնդիրների համախումբը: Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, որը կոչված է լուծելու միջազգային առևտրային հարաբերություններում առաջացած խնդիրները վերջին երկու տարիների ընթացքում հատկապես չի կարողանում իրականացնել իր առաքելությունը : Եվ պատահական չէ Մեծ յոթնյակի գագաթաժողովի կուլիսներում Մերկելի գնահատականն առ այն, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) անաշխատունակ է:

Նախ, իսկզբանե նշենք, որ կառույցին անդամակցությունը ենթադրում է ազատ առևտրի իրականացման՝ ԱՀԿ սահմանած նորմերի մասին վկայող հուշագրի ստորագրում: ԱՀԿ-ն կոչված է վերահսկելու անդամ-երկրների կողմից ստորագրված հուշագրի դրույթների կատարումը: Հայտնաբերված խախտումներով ու առևտրային վեճերով զբաղվում է Վեճերը լուծող մարմինը:

Կառույցի ներկայիս գործունեության ձևի հիմնական քննադատները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, պնդում են, որ կառույցն ունի բարեփոխումների կարիք: ԱՀԿ հիմնական նպատակն ազատ առևտրային հարաբերությունների ապահովումն է: Այդ պրոցեսում տարբեր պետություններ տարատեսակ գործիքներով հաճախ միջամտում են՝ ի նպաստ սեփական բիզնեսի շահի: ԱՀԿ –ն չունի լծակներ այդ գործընթացների վրա ազդելու համար, ինչն էլ կառույցի բարեփոխումներին աջակից պետությունների համար հիմնական խնդիրն է:

Ըստ էության, ազատ առևտրային հարաբերությունների կարգավորման տեսանկյունից խնդիրը երկակի է. մի կողմից պետությունների միջամտությունը խոչընդոտում է  առևտրում լիարժեք ազատականացված հարաբերություններին, մյուս կողմից այդ պետություններին սահմանափակելը ոտնձգություն է սուվերեն տնտեսական քաղաքականություն վարելու իրենց ազատ իրավունքի նկատմամբ:  Սա մի կողմից է հարվածում ԱՀԿ –ի գործունեության արյդունավետությանը: Մյուս կողմից Միացյալ Նահանգների ու Չինաստանի միջև վերջին տարիներին սրված առևտրային հարաբերություններն են, որոնք ոչ մի կերպ չեն ենթարկվում ԱՀԿ վերահսկողությանը: Մինչդեռ այսօր խնդիր ունենք ոչ միայն այս ուղղությամբ. Միացյալ Նահանգները տարատեսակ առևտրային խնդիրների մեջ է մտնում Եվրամիության երկրների հետ: Այս ամենը գլոբալ ազդեցություն կթողնի համաշխարհային տնտեսության վրա, և հետևաբար՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության գործունեության սկզբունքներն ու մեխանիզմներն իսկապես վերանայման կարիք ունեն:

Դրական է, որ Մեծ Յոթնյակի երկրներն այս հարցում միակարծիք են:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: