ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստան-ԱՄՆ. միջազգային հանրությունն առևտրային հաշտեցում է ստիպում

Չինաստանի ու Միացյալ Նահանգների միջև առևտրային հաշտեցման շուրջ ընթանում են բանակցություններ, որոնք Թրամփը բնութագրել է որպես «նորմալ ընթացող»:

Միջազգային հանրությունն, իր հերթին, զանգ է հնչեցնում երկու երկրների միջև փոխադարձ ինտենսիվ պատժամիջոցներով ուղեկցվող այսպես կոչված «առևտրային պատերազմը» դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ: Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնն, օրինակ, Շանհայում Չինաստանի երկրորդ միջազգային ներմուծման ցուցահանդեսի (CIIE) բացման արարողության ժամանակ խոսել է այն մասին, որ  Չինաստան-ԱՄՆ բանակցությունները պետք է հաշվի առնեն հիմնական գործընկերների, այդ թվում՝ ԵՄ երկրների շահերը:

Մյուս կողմից, Չինաստան-ԱՄՆ պայմանագրի սպասումների ֆոնին անկում են ապրում նավթի համաշխարհային գները:  

 2018-ից ակտիվ փուլ մտած չին-ամերիկյան առևտրային կոնֆլիկտի արդյունքում անկում են ապրել երկու գերտերությունների տնտեսությունները, որոնց համախառն տնտեսական աճը համաշխարհային տնտեսության շոշափելի մասն է կազմում: Բացի այդ, փոխադարձ տնտեսական պատժամիջոցների ֆոնին բավական զգայուն են ֆինանսական շուկաները: Ամենաթարմ օրինակով, վերջին երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ-Չինաստան բանակցությունների մասին դրական տեղեկությունների ֆոնին ակտիվություն է նկատվում եվրոպական բորսաներում. գերմանական DAX ինդեքսն աճել է մեկ տոկոսով:Նույնը նաև նավթի շուկայում:

Չնայած այն հանգամանքին, որ այս երկու երկրների միջև առևտրային պատերազմի տարբեր փուլերում պարբերաբար օգուտ են ունեցել տարբեր տնտեսական կենտրոններ, այդ թվում՝ Եվրոպան, այնուամենայնիվ բոլորը գիտեն՝ կոնֆլիկտն ի վերջո կարգավորվելու է, և որքան մոտենում են ԱՄՆ նախագահական ընտրություններն, այնքան կրճատվում է անորոշության ժամկետը: Համաշխարհային բոլոր տնտեսական խաղացողների մոտ կա անորոշության այս միջավայրի դադարեցման սպասում՝ իր բոլոր անհարմարություններով:

 Այս ամենն, իհարկե, ազդակ է միջազգային հանրության կողմից, որ կոնֆլիկտը լուծելու ժամանակն է: Պետք է նշել, որ նոյեմբերի 7-ին, երկշաբաթյա բանակցություններից հետո երկու երկրների բարձրաստիճան մարմինների կողմից հայտարարվեց որոշակի պայմանավորվածության մասին՝ չեղարկելու դեկտեմբերի 15-ին Միացյալ Նահանգների կողմից սպասվող մաքսատուրքերի նախատեսվող բարձրացումը:

Պայմանագրի մասին խոսք չկա: Բոլոր գնահատականներով դրա ստորագրումը կձգձգվի մինչև ԱՄՆ-ում նախընտրական շրջանը, սակայն, ենթադրվում է, որ պարբերաբար նմանօրինակ կետային լուծումներ կտրվեն:

Իսկ այս ընթացքում կոնֆլիկտին անմիջական մասնակցություն չունեցող կողմերը փորձում են հասկանալ՝ լուծումների այդ համատեքստում որոնք են իրենց շահերը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: