ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշխարհաքաղաքական որևէ բան չկա ՀՀ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում. ԵՄ ներկայացուցիչ

Աշխարհաքաղաքական ոչինչ չկա Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում։ Այս մասին նոյեմբերի 26-ին ասաց ԵՄ Արտաքին կապերի եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության կառավարիչ տնօրենի տեղակալ Լյուք Դևինը՝ ելույթ ունենալով CEPA-ի ստորագրման երկամյակին նվիրված մամուլի ասուլիսում, փոխանցում է news.am գործակալությունը։

«Ես չեմ կարծում, թե դրանում ինչ-որ աշխարհաքաղաքական բան կա, դա ԵՄ անդամ երկրների իրավասության մեջ է մտնում»,- նշել է նա՝ ավելացնելով, որ հարցի լուծման համար անհրաժեշտ է, որպեսզի ԵՄ բոլոր երկրները հայտնեն իրենց համաձայնությունը։

Նրա խոսքով՝ որոշ երկրներ նշում են, որ կան որոշակի հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանի քաղաքացիներին, օրինակ՝ նրանց, ովքեր ապաստան են փնտրում։

Նա օրինակ է բերել Ռուսաստանը, որը մնում է շենգենյան վիզաների ամենամեծ շահառուն՝ չնայած Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերություններում առկա խնդիրներին։

«Դա ապացույցն է այն բանի, որ սրանում աշխարհաքաղաքական ոչինչ չկա»,- ավելացրել է Դևինը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: