ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները կայուն բնույթ են կրում. ՀԲ

Intrepid Travel

Համաշխարհային բանկի 2020 թվականի Գլոբալ տնտեսական հեռանկարներ (GEP) հունվարյան զեկույցի համաձայն` Հայաստանում տնտեսական աճի կանխատեսումները կայուն բնույթ են կրում: ՀԲ կայքում հրապարակվել է Գլոբալ տնտեսական հեռանկարների զեկույցը, փոխանցում է Արմենպրեսը:

«Գլոբալ տնտեսական հեռանկարներ 2020 թվականի զեկույցի համաձայն ՝ թեև տնտեսական աճի տեմպերը Հարավային Կովկասում նվազման միտում ունեն, սակայն Հայաստանի աճի կանխատեսումները կայուն բնույթ են կրում` ի տարբերություն հարևան երկրների: Մասնավորապես, 2020-ի համար կանխատեսվում է 5.1%, 2021 և 2022-ին՝ 5.2%»,- ասված է զեկույցում:

Ըստ զեկույցի` Հայաստանում մասնավոր սպառումը, արդյունաբերական հզոր գործունեությունը և օգտակար հանածոների արդյունահանման վերականգնումը նպաստեցին Հարավային Կովկասում տնտեսական աճի արագացմանը` հասցնելով մոտ 3,7 տոկոսի:

Գլոբալ տնտեսական զեկույցի համաձայն` 2019 թվականին Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տնտեսական աճը վերջին երեք տարվա ամենացածր ցուցանիշն է գրանցել` 2 տոկոս: Պատճառը 2018 թվականին ֆինանսական շուկայում լուրջ ցնցումների ազդեցության պատճառով Թուրքիայում տնտեսական ակտիվության կտրուկ անկումն է, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում նավթի պահանջարկի և արդյունահանման ցածր մակարդակը:

«Արդյունաբերության ոլորտի ակտիվության անկման և ներդրումների հոսքի դանդաղ տեմպի պայմաններում տարածաշրջանում արտահանման աճը ցածր է եղել: Ակնկալվում է, որ 2020 թվականին տարածաշրջանում տնտեսական աճը կհասնի մինչև 2,6 տոկոս ՝ պայմանավորված հիմնական ապրանքատեսակների գների կայունացմամբ, եվրոգոտու տնտեսական աճով, ինչպես նաև Թուրքիայում (մինչև 3%) և Ռուսաստանում (մինչև 1.6 տոկոս) տնտեսական աճի վերականգնմամբ: Ակնկալվում է, որ Ռուսաստանում ազգային նախագծերը, այդ թվում՝ ներդրումները ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալում, խթան կհաղորդեն այդ աճին»,- նշված է զեկույցում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: