Հայաստանն ու Սլովակիան ձևավորել են փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններ. Զ. Մնացականյան
Հայաստանն ու Սլովակիան ձևավորել են փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններ, և հավատացած եմ, որ Հայաստանում Սլովակիայի նստավայր դեսպանության հիմնումն որակապես նոր մակարդակի կբարձրացնի և կհարստացնի մեր երկկողմ օրակարգը: Այս մասին այսօր Երևանում Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը:
Արտգործանախարարն իր ելույթում, մասնավորապես, ասել է.
«Հարգելի գործընկերներ,
Ցանկանում եմ ողջունել իմ լավ գործընկեր Միրոսլավ Լայչակին՝ այս անգամ Երևան իր պաշտոնական այցելությամբ։
Կարծես թե իմ և պարոն Լայչակի համար արդեն բարի ավանդույթ է դարձել տարվա մեկնարկը տալ Երևանում մեր հանդիպմամբ։ Այս անգամ պարոն Լայչակը Հայաստանում է գտնվում շատ ողջունելի առիթով՝ ներկա գտնվելու Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության դեսպանության պաշտոնական բացման արարողությանը։ Երկկողմ հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանն ու Սլովակիան ձևավորել են փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններ, և հավատացած եմ, որ Հայաստանում Սլովակիայի նստավայր դեսպանության հիմնումն որակապես նոր մակարդակի կբարձրացնի և կհարստացնի մեր երկկողմ օրակարգը:
Մեր քննարկմանը, իհարկե, անդրադարձանք հայ-սլովակյան հարաբերությունների բազմաշերտ օրակարգին, որի համատեքստում երկուստեք կարևորեցինք քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր այլ բնագավառներում համագործակցության ընդլայնումը և խորացումը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով: Իրապես մենք լավ առիթ ունեինք գնահատելու հայ-սլովակյան բավական հարուստ օրակարգը և այն ներուժը, որ բխում է մեր կարողություններից, մեր տնտեսությունների կառուցվածքից և այն կարևոր պայմաններից, որ ստեղծվում են և՛ Հայաստանում, և՛ Սլովակիայում՝ մեր տնտեսական ներուժը զարգացնելու համար, և դրանք բազմաթիվ են: Մենք անդրադարձանք տարբեր ոլորտների՝ բարձր տեխնոլոգիաների, նորարարությանը, ագրոբիզնեսի, տարբեր ենթակառուցվածքային ծրագրերի, տուրիզմի խթանման և տարբեր այլ բնագավառների:
Բնականաբար, մենք նաև անդրադարձանք բոլոր մակարդակներում հարաբերությունների համալրմանը: Մենք ունեն քաղաքական երկխոսության և ԱԳ նախարարությունների միջև խորհրդակցությունների լավ ավանդույթ և մտադիր ենք դա շարունակել և կանոնավոր իրականացնել: Մենք ունենք շատ էական միջխորհրդարանական հարթակը, որտեղ նույնպես մտադիր ենք մեր կողմից ջանքեր ներդնել, որպեսզի այդ հարթակում ևս ունենանք ակտիվ երկխոսություն: Ապակենտրոնացված համագործակցությունը նույնպես ունի լավ օրինակներ և այդ օրինակների վրա հիմնվելով՝ մենք մտադիր ենք կառուցել նոր օրակարգ և ընդլայնել այդ հարթակը: Ներկայումս Արմավիրի և Տրնավա մարզերի միջև առկա է համագործակցություն, և վստահ ենք, որ խորացնելով եղածը՝ մենք կկարողանանք ընդլայնել նաև հնարավորությունները մյուս մարզերի համար:
Փոխադարձ պատրաստակամություն հայտնեցինք գործնական քայլեր ձեռնարկել լիարժեքորեն օգտագործելու առևտրատնտեսական ոլորտում առկա և դեռևս չիրացված ներուժը:
Պարոն Լայչակի հետ արդյունավետ մտքերի փոխանակում իրականացրինք նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգային հարցերի շուրջ: Մենք շնորհակալ ենք Սլովակիայի կառավարությանը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար: Սլովակիան առաջիններից էր, որ վավերացրեց այս պայմանագիրը: Ես և իմ գործընկերը համակարծիք ենք, որ Արևելյան գործընկերությունը արդյունավետ բազմակողմանիության չափազանց կարևոր հարթակ է, հատկապես այն պետությունների միջև, որոնք կիսում են ընդհանուր արժեքներ:
Իրապես Եվրամիության օրակարգը և դրա տարբեր ճյուղերը մեր հանդիպման ժամանակ բավական ընդարձակ քննարկման առարկա էին, և այստեղ մենք ունենք միասին աշխատելու բավական հարուստ փորձ: Ես շատ շնորհակալ եմ, որ Սլովակիան բավական առաջադեմ դերակատարություն ունի Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում, ինչպես երկկողմ առումով, այնպես էլ Արևելյան գործընկերության շրջանակներում: Սլովակիան նաև այսպես ասած «V4»՝ Վիշեգրադյան քառյակի ձևաչափի անդամ է, և այդ ձևաչափը նույնպես բավական օգտակար հարթակ է Հայաստանի և Եվրամիության օրակարգը զարգացնելու և ամրապնդելու առումով:
Մենք անդրադարձանք տարբեր այլ հարթակներում և միջազգային կազմակերպություններում մեր համագործակցությանը։ Ես առիթ ունեցա ևս մեկ անգամ շնորհավորելու Սլովակիային և անձամբ պարոն Լայչակին՝ 2019թ-ի ընթացքում ԵԱՀԿ-ում Սլովակիայի արդյունավետ նախագահության համար: ԵԱՀԿ-ն շարունակում է մնալ այն կարևոր հարթակներից մեկը, որտեղ մենք բավական լավ երկկողմ համագործակցություն ունենք Հայաստանի և Սլովակիայի միջև: Գնահատեցինք մեր համագործակցությանը այլ հարթակներում՝ թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ, ինչպես նաև Սլովակիայի հետ համագործակցությունը Եվրոպայի խորհրդի շրջանակներում:
Մենք առիթ ունեինք անդրադառնալու Հայաստանում և Սլովակիայում բարեփոխումների օրակարգին: Ես ներկայացրի նաև Հայաստանի բարեփոխումների օրակարգը, և թե ինչպես ենք համագործակցում մեր գործընկերների հետ միջազգային հարթակներում տարբեր ուղղություններով:
Նաև խոսեցինք ՄԱԿ-ի շրջանակներում մեր համագործակցության մասին: Այստեղ մենք նույնպես ունենք բավական հարուստ փորձ: Գիտենք, որ Հայաստանը դարձավ Մարդու իրավունքների խորհրդի անդամ: Սլովակիան դեռ մեկ տարի շարունակելու է անդամակցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում: Սա ևս մեկ առիթ է, որպեսզի մենք միասին աշխատենք մեր ընդհանուր օրակարգի շուրջ այդ հարթակում:
Անդրադարձանք տարածաշրջանային հարցերի և օրվա ընթացքում առիթ ունենալու ենք ավելի ընդարձակ խոսելու տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներ ներկայացնող տարբեր օրակարգային հարցերի շուրջ: Դրանք, գիտենք, բազմաթիվ են, և մենք այստեղ նույնպես ունենք միասին քննարկելու բավական բովանդակություն:
Բնականաբար անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին և այս շրջանակում տեղի ունեցած վերջին հանդիպումներին: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին իրական բովանդակություն հաղորդելու անհրաժեշտությունը: Վերջինիս շուրջ ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չկոչելը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մերժող առավելապաշտական դիրքերից հանդես գալը խոչընդոտում են խաղաղ գործընթացում առաջընթացի արձանագրմանը:
Այսքանով ես կարծում եմ, որ կսահմանափակվեմ, և սիրով խոսքը ցանկանում եմ փոխանցել Միրոսլավին: Եվս մեկ անգամ բարի գալուստ Երևան, սիրելի՛ Միրոսլավ, և իրապես շատ ոգևորիչ առիթ է այս այցը, քանի որ մենք ունենք շատ կարևոր միջոցառում՝ Սլովակիայի դեսպանության պաշտոնական բացումը, որը տեղի կունենա մեր այս մամուլի ասուլիսից հետո: Իրապես շատ ողջունելի, շատ լավ օր է մեզ համար և մեր երկկողմ հարաբերությունների համար:
Շնորհակալություն»։
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ-ն ակտիվացնում է երկխոսությունը Հայաստանի հետ Վերջին շաբաթվա ընթացքում ականատես ենք լինում Եվրամիության և Հայաստանի միջև երկխոսության ու համագործակցության...
- ԵՄ երկարաժամկետ առաքելություն ՀՀ-ում. աշխարհաքաղաքական պայքարի հերթական դրսևորում Այս առաքելության տեղակայումն էլ ավելի է լարելու իրավիճակը տարածաշրջանում և մեծացնելու է Հայաստանի խնդիրներն...
- ԵՄ օժանդակություն. պատասխանների սպասող հարցեր Պետք է նշել, որ մինչ այս պահը շարունակում է անհայտ լինել, թե հինգ տարիների համար նախատեսված միջոցներից ո՞ր մասն...
- ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. Տոյվո Կլաար Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին Եվրամիությունը լիովին...
- 2022թ. հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից Հայաստանի Հանրապետությունը 2017թ., 2018թ. և 2019թ. Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է միջինից բարձր եկամուտ ունեցող...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ