ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչու վերադառնալ «արդեն անհետաքրքիր» վիճակագրությանը

«Շանթ» հեռուստաընկերության եթերում (18.03.2020թ.) խոսելով տնտեսական կանխատեսումների մասին` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների համատեքստում, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մինչ ճգնաժամային դրությունը Հայաստանի տնտեսության վիճակագրությունն ու նաև բոլոր կանխատեսումներն արդեն հետաքրքիր չեն, քանի որ գալիս է զրոյից սկսելու նոր ժամանակաշրջան:

Այդ խոսքերից օրեր անց (25.03.2020 թ.) Հայաստանի վարչապետն իր անձնական էջում տեղադրեց տնտեսության վերաբերյալ որոշ ցուցանիշեր` հունվար-փետրվար ամիսների կտրվածքով: Խոսքը հետևյալ  «արդեն անհետաքրքիր» ցուցանիշների մասին է.

Տնտեսական ակտիվության աճ - 8.7 %
Արդյունաբերական աճ - 15.3 %
Շինարարության աճ - 5.8 %
Առևտրի շրջանառության աճ - 6.3 %
Ծառայությունների աճ - 11.2 %

Հասկանալի է, որ սա արդեն ձեռագիր դարձած գործելաոճ է. իշխանության համար հանրային տրամադրությունների անբարենպաստ պահին Հայաստանի «ձեռքբերումների» մատուցումը անմիջապես երկրի առաջին դեմքից: Մինչդեռ իրականում ձեռքբերում ասվածն իր հերթին կարելի է արձանագրել չափազանց լավատես լինելու պարագայում միայն, ինչն ապացուցվում է ընդամենը երկու տարվա համեմատական վերլուծությամբ:

Այսպես, 2020թ.-ին տնտեսական ակտիվության աճը տարվա առաջին երկու ամիսների համար կազմել է 8,7 %, այն դեպքում, երբ 2019-ի նույն ժամանակահատվածի համար ցուցանիշը կազմել է 6,5 %: Համեմատած 2019-ի, որոշակի աճ կա (2.2%), սակայն դա այն դեպքում, երբ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018թ.-ի հունվար-փետրվարին, ասել է թե մինչ իշխանափոխությունը, կազմել է 8.6%:  Սա նշանակում է, որ «հեղափոխական Հայաստանն» իր առաջին տարում արձանագրել է ակտիվության աճի անկում և միայն երկրորդ տարում` կարողացել մոտեցնել մինչհեղափոխական վերջին ժամանակաշրջանի ցուցանիշին: Դե իսկ 0.1 % -ով առաջ անցնելն առնվազն «հեղափոխական» տնտեսության մասին չէ խոսում:

Անցնելով առաջ` խոսենք արդյունաբերական աճի տեմպի մասին: 2018թ.-ի սկզբին այն կազմել է 8.7 %: 2019 –ին առաջին «հեղափոխական վիճակագրությամբ», ցուցանիշի աճի տեմպը կտրուկ նվազել է` կազմելով 1,9 %, և միայն 2020-ի հունվար-փետրվարին հնարավոր է եղել ապահովել 15,3 % աճ:

Շինարարության աճի տեմպով պատկերն առհասարակ պարծենալու չէ: 2018թ.-ին այն կազմել է 22.7%, 2019-ին` 21.6%, 2020-ին` 5.8 %:

Նույնն առևտրի շրջանառության մասին. 17.4%, 13․1% և 6.3 % համապատասխանաբար 2018, 2019, 2020 թթ.-ների համար:

Վերոնշյալ «անհետաքրքիր» վիճակագրությունն իրականում բավական հետաքրքիր ձևով արձանագրում է, որ «տնտեսական հեղափոխության» խոստումներն ու «հեղափոխական Հայաստանի» վիճակագրությունը միմյանց հետ տրամաբանական կապ չունեցող երևույթներ են: Եվ այս դեպքում, իշխանությանն ավելի ձեռնտու կլիներ կորոնավիրուսի պատրվակով իսկապես մոռանալ վիճակագրության մասին` դրա նկատմամբ ավելորդ ուշադրություն չսևեռելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: