ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը պատրաստ է օգնել լուծել նավթի գների շուրջ ՌԴ-ի և Սաուդյան Արաբիայի միջև «պատերազմը»

AP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է օգնել լուծել նավթի գների շուրջ արագ թափ հավաքող «պատերազմը» Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև, որն ավելի վաղ նավթի գների կրիտիկական անկման էր հանգեցրել, հաղորդում է France24-ը:

Թրամփը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ Իբն Սալմանի հետ` նավթի գների անկումը դադարեցնելու նպատակով: «Երկու երկները քննարկում են դա: Եվ ես կմիանամ համապատասխան ժամանակ, եթե դրանում անհրաժեշտություն լինի»,- ասել է Միացյալ Նահանգների նախագահը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի միջոցները: Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ` խոսակցությունը նախաձեռնել էր ամերիկյան կողմը:

Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել նաև նավթի համաշխարհային շուկայի ներկայիս վիճակի վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուս-ամերիկյան խորհրդակցություններ անցկացնել այս թեմայով էներգետիկանյի նախարարությունների մակարդակում:

Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների հեռախոսազրույցից հետո նավթի գները սկսել են կայունանալ:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան որևէ պատերազմ չեն մղում նավթի գների պատճառով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: