ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում ընտրություններին ԵՄ արձագանքը վկայում է Բրյուսելի հետ աշխատանքում բացթողումների մասին

EU

Եվրոպական միությունը մարտի 31-ին հայտարարություն է տարածել Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ «ԵՄ-ն չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակները, որոնցում ընթանում են այդ ընտրությունները»:

«Այդ իրադարձությունը չի կարող ազդել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի կամ բանակցային գործընթացի արդյունքի վրա», - ասվում է հայտարարությունում: Եվրամիությունն իր աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի և մասնավորապես «համանախագահների ջանքերին՝ ուղղված ստատուս քվոյի սահմաններից դուրս առաջընթաց գրանցելուն և համապարփակ և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված առարկայական բանակցային գործընթացին (substantive negotiations)»: ԵՄ նաև պատրաստակամություն է հայտնում աջակցելու հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման ջանքերին:

Նշենք, որ Արցախում ընտրությունների վերաբերյալ ԵՄ այս հայտարարությունը, ընդհանուր առմամբ, վերահաստատում է Արցախում նախագահական և խորհրդարանական նախորդ ընտրությունների վերաբերյալ ԵՄ արտահայտած դիրքորոշումը, սակայն մի շատ էական տարբերությամբ: Եվրոպական միությունը սկսել է կարևորել Ղարաբաղյան կարգավորման համատեքստում սուբստանտիվ բանակցությունները: 

Այսպես, 2012 թվականին նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարությունում, աջակցություն հայտնելով ՄԽ համանախագահների ջանքերին՝ ԵՄ-ն կողմերին կոչ էր անում «ակտիվացնել իրենց ջանքերը բանակցությունների միջոցով հակամարտության Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված կարգավորում գտնելու ուղղությամբ, ինչը թույլ կտար դուրս գալ առկա ստատուս քվոյի սահմաններից»:

2015 թվականի խորհրդարանական ընտրութունների վերաբերյալ հայտարարությունում էլ ընդգծվում էր. «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և վերջինի համանախագահների ջանքերին՝ ստատուս քվոյի սահմաններից դուրս առաջ ընթանալու և համապարփակ խաղաղ բանակցություններ վարելու համար»:

Տարիներ շարունակ Ադրբեջանը ջանքեր է գործադրել Ղարաբաղյան կարգավորման տերմինաբանության մեջ մտցնելու և ամրապնդելու «սուբստանտիվ բանակցություններ» եզրույթը: Դրա ներքո Բաքուն փորձել է  առաջ մղել իր համար շահեկան մոտեցումները, այդ թվում՝ բանակցային գործընթացն ամբողջական փաթեթից տարրալուծելը կոնկրետ հարցերի շուրջ առանձին բանակցային ուղղությունների: Սակայն, այս հարցում բավականին երկար ժամանակ Բաքուն հաջողություն չէր ունենում: Այժմ ԵՄ հայտարարության մեջ այս ձևակերպման ամրագրումը վկայում է Բրյուսելի հետ աշխատանքում մեր բացթողումների մասին, որոնք կարող են նաև ավելի լայն դրսևորում ստանալ հակամարտությանը ԵՄ մոտեցումների համատեքստում։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: