ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համաշխարհային տնտեսությունը 5 տրն դոլար կկորցնի կորոնավիրուսի հետևանքով. Bloomberg

Issei Kato / Reuters

Նոր կորոնավիրուսի տարածման պատճառով համաշխարհային տնտեսության համար ընդհանուր վնասը երկու տարվա ընթացքում ավելի քան 5 տրիլիոն դոլար կկազմի: Այսպիսի փորձագիտական գնահատականներ է չորեքշաբթի օրը ներկայացրել Bloomberg գործակալությունը, փոխանցում է РБК-ն:

Հրապարակման մեջ նշվում է, որ «աշխարհը մտնում է 1930-ական թվականներից ի վեր խաղաղ ժամանակներում ամենախորը ռեցեսիայի մեջ` հաշվի առնելով, որ վիրուսի պատճառով իշխանությունները մասնավոր ձեռնարկություններին կարգադրել են դադարեցնել աշխատանքը, իսկ մարդկանց` մնալ տանը»: «Չնայած անկումը, կանխատեսումների համաձայն, տևական չի լինի, տնտեսություններին ժամանակ կպահանջվի կորուստները վերականգնելու համար», - շեշտվում է հոդվածում:

Հոդվածում մեջբերվում է Citigroup բանկային ընկերության գլխավոր տնտեսագետ Քեթրին Մանի կարծիքը: Ըստ նրա` համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը կգերազանցի 5 տրիլիոն դոլարը:

Ամերիկյան Morgan Stanley բանկի մասնագետները կարծում են, որ զարգացած երկրներում ՀՆԱ-ի ցուցանիշները կվերադառնան նախաճգնաժամային մակարդակի միայն 2021 թվականի երրորդ եռամսյակում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: