ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՀ-ն համավարակի ֆոնին կրճատել է 25 աղքատ պետության պարտքի ծավալը. Business Standard

Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ հավանություն է տվել քսանհինգ աղքատ պետության պարտքի ծավալի անհապաղ կրճատման առաջարկին, ինչն արվում է կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում նրանց աջակցելու նպատակով, փոխանցում է Business Standart-ը:

 ԱՄՀ-ի առջև ունեցած պարտքային բեռը մասամբ թեթևացվել է  Աֆղանստանի, Բենինի, Բուրկինա Ֆասոյի, Հայիթիի, Գամբիայի, Գվինեայի, Գիվինեա Բիսաուի, Եմենի, Կոմորյան կղզիների, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Լիբերիայի, Մադագասկարի, Մալավիի, Մալիի, Մոզամբիկի, Նեպալի, Նիգերի, Ռուանդայի, Տաջիկստանի, Սոլոմոնյան կղզիների, Սիերա Լեոնեի, Տոգոյի, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության, Չադի, Սան Տոմե և Պրինսիպիի համար:

Կառույցի տնօրեն Կրիստալինա Գեորգիևան մանրամասնել է, որ թվարկված բոլոր պետությունների՝ ԱՄՀ-ի առջև ունեցած պարտքի սպասարկման և մարման համար կօգտագործվեն ԱՄՀ-ի հատուկ թրասթային հիմնադրամի միջոցները: Այդ ֆինանսական միջոցների հաշվին երկրների պարտքային պարտավորությունները կսպասարկվեն հաջորդ կես տարվա ընթացքում: Սա հնարավորություն կտա աղքատ երկրներին սեփական միջոցներն ուղղել համավարակի դեմ պայքարին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: