ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրահանձնաժողովը քննարկում է մինչև հունիսի 15-ը ոչ առաջին անհրաժեշտության ուղևորությունների սահմանափակումների հարցը

Եվրահանձնաժողովը ԵՄ-ի և Շենգենի անդամ-երկրների մասնակցությամբ մայիսի 9-ին հրավիրել է հանդիպում, որտեղ քննարկվել են ոչ առաջին անհրաժեշտության ուղևորությունների սահմանափակումները ևս 30 օրով, մինչև հունիսի 15-ը, երկարաձգելու հարցը, հաղորդվում է Եվրահանձնաժողովի կայքում։

«Առայժմ ԵՄ և Շենգենյան գոտու որոշ երկրներ համավարակի տարածման դեմ պայքարի համար մտցված սահմանափակումները մեղմացնելու նախնական քայլեր են ձեռնարկում, իրավիճակը ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում, փխրուն է մնում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես ընդգծվում է զսպման միջոցառումների Համատեղ եվրոպական ճանապարհային քարտեզում, ներքին սահմանային վերահսկումը հանելը անհրաժեշտ կլինի սկսել աստիճանաբար և համաձայնեցված՝ մինչև միջոցառումների մեղմացման երկրորդ փուլում արտաքին սահմաններին սահմանափակումների մեղմացումը։

Ուղևորությունների սահմանափակման, ինչպես նաև այն երկարաձգելու առաջարկությունը տարածվում է ԵՄ գոտու վրա, որի մեջ մտնում են Շենգենյան գոտու բոլոր անդամ-երկրները, ներառյալ՝ Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը և Ռումինիան, և Շենգենյան գոտու 4 մասնակից-պետությունները (Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա և Շվեյցարիա)։ Ընդհանուր առմամբ՝ խոսքը մինչև 30 երկրների մասին է։

Հանձնաժողովը սահմանափակումների երկարաձգումը համաչափ շարունակելու կոչ է անում, քանի որ արտաքին սահմաններին գործողությունները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե դրանք իրականացվեն ԵՄ և Շենգենյան համաձայնագրի բոլոր պետությունների կողմից՝ բոլոր սահմաններին միաժամանակ և համաձայնեցված, նշվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: