ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիան մարտին կրճատել է ռուսական գազի ներկրումը 45%-ով, Թուրքիան` 7 անգամ

investing.com

Ռուսական գազի խոշորագույն գնորդ Գերմանիան 2020 թվականի մարտ ամսին կրճատել է «Գազպրոմ» ընկերության արտադրանքի ներկրումը 45%-ով` մինչև 2,67 միլիարդ խորանարդ մետր: Այս մասին տեղեկացնում է finmarket.ru կայքը` հղում տալով ՌԴ դաշնային մաքսային ծառայության տվյալներին:

Նման խոշոր անկումը կարելի է բացատրել ոչ միայն տաք ձմեռով և կորոնավիրուսի ազդեցությամբ, այլ նաև ՌԵՊՈ պայմանագրով, որը Գազպրոմբանկի հետ կնքվել է 2019 թվականի վերջին և «Գազպրոմի» փաստաթղթերով այդ գազի մատակարարումը հաշվարկվել է 2019 թվականի ցուցանիշներում:

Թուրքիա գազի արտահանումը նույնպես կտրուկ անկում է ապրել՝ 1,418 միլիարդ խորանարդ մետրից հասնելով 210 միլիոն խորանարդ մետրի:

Մեկ քառորդով նվազել են գազի մատակարարման ծավալները դեպի Ավստրիա (կրկին ՌԵՊՈ-ի ազդեցությունն է), 8%-ով նվազել է մատակարարումը Բելառուսին:

Իտալիայի և Հունգարիայի դեպքում ռուսական գազի մատակարարումն աճել է 19%-ով:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: