Տպավորություն է, որ հայ-թուրքական նոր գործընթաց կա, ինչը փորձ է արվում քողարկել
Վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների շուրջ տեղի են ունենում բավականին ուշագրավ զարգացումներ: Թուրքիան հայտարարել է հայ-թուրքական սահմանին գտնվող Անիի պատմական կամուրջը վերակառուցելու մասին: Թուրքական կողմից այս հայտարարությունը պաշտոնական Երևանը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել, չնայած դրա անհրաժեշտությունը կա՝ հաշվի առնելով, որ կամրջի հենարաններից մեկը գտնվում է Ախուրյանի հայաստանյան ափին: Ենթադրվում է, որ նման ծրագիր սկսելուց առաջ Թուրքիան պետք է, որ պայմանավորվածություն ունենա հայկական կողմի հետ:
Հետաքրքիր է, որ Անիի կամրջի վերանորոգման թեման թուրքական մամուլում շրջանառվում էր նաև 2010 թվականին: Նշվում էր, որ «կիսաքանդ կամրջի համատեղ վերանորոգումը կարող է հիասքանչ առիթ հանդիսանալ հայ և թուրք ժողովուրդների գրկախառնման համար»: Համաձայն հրապարակումների պաշտոնական Անկարան կամրջի վերականգման աշխատանքներին համաձայնություն էր տվել 2009 թվականին:
Այն ժամանակ այս խոսակցությունները միանգամայն բնական էին՝ հաշվի առնելով, որ 2009 թվականին Հայաստանը և Թուրքիան ստորագրել էին հարաբերությունները կարգավորելու մասին արձանագրություններ: Սակայն այսօր, երբ այդ արձանագրություններ տապալված են, երբ պաշտոնապես չկա որևէ գործընթաց հայ-թուրքական հարաբերություններում, կամուրջը վերականգնելու համար Թուրքիայում մրցույթի հայտարարումն առնվազն հարցեր է առաջացնում: Մենք ինչի՞ հետ գործ ունենք՝ ուղղակի պիար ակցիայի՞, թե՞ «հայ և թուրք ժողովուրդների գրկախառնության» նախապատրաստման:
Սակայն սա միակ դրվագը չէ, որ հարցեր է առաջացնում հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված:
Վերջերս բացվել է հայ-թուրքական սահմանին գտնվող Խարկով գյուղը, որն Անիից բաժանված է ձորով, և որտեղ նախկինում հնարավոր էր մուտք գործել միայն ռուս սահմանապահների թույլտվությամբ, որոնք վերահսկում են հայ-թուրքական սահմանը: Թե ինչո՞ւ է որոշվել տարիներ շարունակ գործող այդ ռեժիմը այժմ բացել, ևս անհասկանալի է:
Ընդամենն օրեր առաջ կառավարությունն ընդունեց որոշում, որով նախատեսվում է կատարել վերաբաշխում 2020 թվականի պետական բյուջեում և փոփոխություններ կառավարության 2019 թվականին ընդունված որոշման մեջ՝ գումար հատկացնելով Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհահատվածի և Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման հատվածի հիմնանորոգման համար:
Այս ամենը տպավորություն է ստեղծում, որ մենք հայ-թուրքական նոր գործընթաց ունենք, որի մասին կողմերը չեն ցանկանում բարձրաձայնել, ավելին՝ փորձ է արվում քողարկել այն: Թուրքիայի նախագահի գլխավորությամբ վերջերս տեղի ունեցած բարձր մակարդակի խորհրդակցությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանությունը ժխտելու քաղաքականությանը և այս նպատակով հատուկ մարմնի ստեղծումը կարելի է դիտել նաև այս համատեքստում: Էրդողանի նախագահությամբ նման ժողովի անցկացումը միանգամայն բնական կդիտվեր, եթե դա լիներ ապրիլի 24-ի նախաշեմին կամ գալիք տարի, երբ Հայաստանը պատրաստվելիս լիներ հատուկ հնչեղություն տալ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին կամ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ միջազգային մեծ արշավ սկսած լինեինք: Սակայն այդ ամենը չկա, ավելին՝ ԱԳՆ-ն հայտարարեց, որ «Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը հայ-թուրքական խնդիր չէ. դա Թուրքայի և միջազգային հանրության խնդիրն է»:
Այս կարճ ժամանակահատվածում այսքան շատ պատահականություններ հայ-թուրքական հարաբերություններում դժվար է պատկերացնել, ավելի շատ տպավորություն է, որ մենք գործ ունենք մշակված քաղաքականության հետ:
այլ նյութեր այս թեմայով
- Միացյալ Նահանգները ոգևորված է Թուրքիայի և Հայաստանի միջև վերջին քննարկումներով. դեսպան Հանդիպումներ եղել են առաջնորդների մակարդակով, ինչպես նաև բանագնացների, որոնք խոսում են հարաբերությունների նորմալացման...
- Գրեթե ավարտել ենք Մարգարայում ապագա անցակետի ենթակառուցվածքների ստեղծումը. Ռուբինյան. «Ազատություն» Գիտեք, որ կա հստակ պայմանավորվածություն՝ երրորդ երկրների քաղաքացիների համար բացել ցամաքային սահմանը եւ դիվանագիտական...
- Թուրքիան հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ որեւէ նախապայման չի առաջ քաշել․ Միրզոյան Երկու կողմերն էլ, ըստ նրա, բազմիցս հայտարարել են որևէ նախապայմանների բացակայության մասին։ «Մեր նպատակը հարաբերությունների...
- Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է Անկարայի «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Հայ-թուրքական հարաբերությունների...
- Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ