ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանում հերքել են Հունաստանի և Թուրքիայի միջև ՆԱՏՕ-ի միջնորդությամբ բանակցությունների մասին հաղորդումները

Դիվանագիտական ​​աղբյուրները հերքել են Հունաստանի և Թուրքիայի միջև ՆԱՏՕ-ի միջնորդությամբ բանակցությունների մասին հաղորդումները` Հունաստանի և Թուրքիայի միջև Արևելյան Միջերկրական ծովում լարվածությունը մեղմելու համար, News.am-ի փոխանցամբ՝ գրում է հունական Kathimerini թերթը:

«Մենք հաշվի ենք առնում Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերի մտադրությունը` աշխատել դեէսկալացման մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ ՆԱՏՕ-ի շրջանակներում»,- հայտարարել են աղբյուրները: «Սակայն դեէսկալացիան կարող է ձեռք բերվել միայն Հունաստանի մայրցամաքային ջրերից թուրքական բոլոր նավերի անհապաղ դուրսբերման դեպքում»,- հավելել են նրանք:

«Հունաստանի և Թուրքիայի ղեկավարների հետ իմ բանակցություններից հետո երկու դաշնակիցները պայմանավորվել են տեխնիկական բանակցություններ վարել ՆԱՏՕ-ի հետ` Միջին Միջերկրական ծովում միջադեպերի ռիսկը նվազեցնելու նպատակով ռազմական հակամարտությունների լուծման մեխանիզմներ ստեղծելու համար»,- ասել է նա:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: