ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ առաջ եկած ադրբեջանցիները հետ են գնացել. Մարտակերտի վարչակազմի ղեկավար

Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ մոտ 400 մ իրենց դիրքերն առաջ բերած ադրբեջանցիները կրկին վերադարձել են ելման դիրքեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշյանը:

Բախշյանը հաստատեց, որ ադրբեջանցիները մոտ 400 մ Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ առաջ են եկել, սակայն ապրիլի 27-ին Արցախի Հանրապետության նախագահի միջամտությամբ, Պաշտպանության բանակի և խաղաղապահների բանակցությունների արդյունքում կրկին վերադարձել են ելման դիրքեր:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը նույնպես հաստատեց, որ համապատասխան աշխատանք է տարվել, ինչի արդյունքում ադրբեջանցիները հետ են գնացել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: