ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռոհանին Իրան-Չինաստան հարաբերությունները «ռազմավարական և կայուն» է անվանել

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցի ընթացում ասել է, որ Թեհրան-Պեկին հարաբերությունները վերջին 50 տարվա ընթացքում վերելք են ապրում: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում կզարգանա՝ երկկողմ հարաբերությունները բնութագրելով որպես ռազմավարական և կայուն, հայտնում է Tehran Times թերթը։

Զրույցի ընթացքում Ռոհանին նշել է, որ Իրանը պատրաստ է խթանել Չինաստանի հետ տնտեսական համագործակցությունը, ինչը սերտ կապեր կստեղծի՝ ներառյալ Իրանից Չինաստան նավթի ու նավթամթերքի արտահանման դյուրացումը։ Ռոհանին նաև անդրադարձել է Իրանի՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջանի երկրների միջև համագործակցության «Հորմուզի խաղաղություն» նախաձեռնությանը (ՀՈՒՅՍ)՝ ասելով, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում տարբեր հարցերի շուրջ պատրաստ է համագործակցել Չինաստանի հետ։ Նա նաև շնորհակալություն է հայտնել 2015 թվականին ստորագրված Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման հարցում Չինաստանի կառուցողական մոտեցման համար։

Չինաստանի նախագահը, իր հերթին, նշել է, որ Չինաստանն ու Իրանը համագործակցությամբ կարող են ազդեցիկ դեր ունենալ տարածաշրջանային և միջազգային խնդիրների լուծման գործում և հավելել է, որ աջակցում է Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնմանը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն չի կարող ցանկացած պահի դուրս գալ կամ վերադառնալ համաձայնագիր։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Իրանին կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութեր տրամադրելուն, պաղեստինա-իսրայելական հակամարտությանը և այլ հարցերի։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: