ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում նախատեսվում է զարկ տալ էկոտուրիզմին

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության Զբոսաշրջության վարչությունը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ուսումնասիրություններ է իրականացնում և աշխատանքներ է տանում երկրում զբոսաշրջային այլընտրանքային ուղղություններ ստեղծելու համար:

«Պատերազմից հետո Արցախի հիմնական զբոսաշրջավայրերի 80 տոկոսն այս պահին Ադրբեջանի կողմից օկուպացված է, սակայն չի նշանակում, որ մենք կորցրել ենք մեր ներուժը: Կան բազմաթիվ վայրեր, որոնք ունեն զբոսաշրջային մեծ ներուժ, և Արցախի Հանրապետությունը, ի դեմս Զբոսաշրջության վարչության, աշխատում է այլընտրանքային ուղղություններ ստեղծելու համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՀ զբոսաշրջության վարչության պետ Գևորգ Առաքելյանը:

Նրա խոսքով՝ արդեն իսկ մշտադիտարկումներ են իրականացվել, կազմակերպվել են ճանաչողական այցեր դեպի այլընտրանքային ուղղություններ: Դրանցից Առաքելյանը նշեց Պատարա-Ծմակահող-Քոլատակ-Վանք գյուղ ուղղությունը:

ԱՀ զբոսաշրջության վարչության պետն ընդգծեց, որ իրենք նախատեսում են զարկ տալ էկոտուրիզմին և գյուղատնտեսական զբոսաշրջությանը, քանի որ երկրում կա մեծ ներուժ:

«Կան նաև այլ ուղղություններ, դեպի Տոնաշեն, Երից Մանկանց վանք, Ջրաբերդի ամրոց, Բերդաշեն, Ամարաս ու Գանձասար: Այժմ կսկսենք ավելի զարգացնել քայլարշավային տուրիզմը»,- նշեց Առաքելյանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    23 C°
     
    29°  16° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: