ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՏԻՄ ընտրություններ. ՔՊ-ն պարտվել է Վանաձորում, Ապարանում, Աբովյանում, Մասիսում, Եղեգնաձորում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 36 համայնքներում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախնական արդյունքներով Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: ՔՊ-ն Վաղարշապատում ստացել է 5776 ձայն: Իշխող ուժին հաջորդում է «Էջմիածին» դաշինքը, որը ստացել է 3872 ձայն:

ՔՊ-ն հաղթանակ է տարել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում՝ հավաքելով 14732 ձայն: ՀՅԴ-ն Աշտարակում ստացել է 2730 ձայն, «Հայրենիք» կուսակցությունը՝ 1176 ձայն:

Արագածոտնի մարզի Թալին համայնքում ՔՊ-ն ստացել է 5037 ձայն, «Զարթոնք»-ը՝2882, «Հայք»-ը՝ 1624, «Մեր համայնքը» դաշինքը՝ 1258 ձայն:

ՔՊ-ն վստահ հաղթանակ է տարել նաև Արարատի մարզի Արտաշատ համայնքում՝ ստանալով 19794 ձայն: «Օրենք և արդարություն» կուսակցությունը երկրորդն է՝ 9072 ձայնով:

Արարատի մարզի Արարատ համայնքում ևս ամենաշատ ձայները ստացել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը: Իշխող ուժի օգտին քվեարկել է 4988 ընտրող: Ձայների քանակով երկրորդը «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է՝ հավաքած 4153 ձայնով:

Արարատի մարզի Մասիս համայնքում հաղթել է «Դավիթ Համբարձումյան» դաշինքը՝ հավաքելով 14943 ձայն: ՔՊ-ն ստացել է 13461 ձայն:

Լոռու մարզի Վանաձոր համայնքում ամենաշատ ձայները ստացել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 12810 ընտրող: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 8295 ընտրող: «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը հավաքել է 4809 ձայն:

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում ամենաշատ ձայները ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ հավաքելով 10403 ձայն: ՔՊ-ն Աբովյանում ստացել է 8261 ձայն:

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում վստահ հաղթանակ է տարել «Կարեն Եղիազարյան» դաշինքը՝ հավաքելով 7421 ձայն: Իշխող ՔՊ-ն Ապարանում ստացել է 3705 ձայն:

Արարատի մարզի Վեդի համայնքում ամենաշատ ձայները ստացել է «Իմ հզոր համայնք» կուսակցությունը: Կուսակցության օգտին քվեարկել է 8666 ընտրող: ՔՊ-ն երկրորդն է՝ 7960 ձայնով: «Հանրապետություն» կուսակցությունը հավաքել է 3299 ձայն:

Վայոց Ձորի Ջերմուկ համայնքում նույնպես ՔՊ-ն վստահ հաղթանակ է տարել: Իշխող ուժի օգտին քվեարկել է 2544 ընտրող, երկրորդը «Մեր համայնքը» դաշինքն է՝ 236 ձայնով, երրորդը՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 118 ձայնով:

ԿԸՀ-ի տվյալներով, Վայոց Ձորի Եղեգնաձոր համայնքում վստահ հաղթանակ է տարել «Դավիթ Հարությունյան» դաշինքը, որի օգտին քվեարկել է4399 ընտրող: ՔՊ-ն ստացել է ընդամենը 1747 ձայն: Երրորդ տեղում «Ապրելու երկիրն» է, որն ստացել է 332 ձայն: 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է Կոտայքի մարզի Հրազդան համայնքում՝ ստանալով ձայների ճնշող մեծամասնությունը: Իշխող ուժի օգտին Հրազդանում քվեարկել է 13377 ընտրող, երկրորդը ՀՅԴ-ն է՝ հավաքած 1473 ձայնով: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: