ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 448.18 դրամ +0,18 EUR - 479.46 դրամ +0,46 RUB - 6.83 դրամ +0,83 GBP - 564.26 դրամ +0,26
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը թույլ չի տա ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների տեղակայումը Վրաստանում և Ուկրաինայում. ռուս դիվանագետ

Մոսկվան ոչ մի պարագայում թույլ չի տա ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների տեղակայումն Ուկրաինայում և Վրաստանում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վիեննայում ռազմական անվտանգության հարցերով բանակցությունների ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը:

«Կարծում եմ՝ այո՛: Այլապես պատասխանը լրիվ այլ կլինի»,- ասել է նա  «Սոլովյով լայվ» հաղորդման եթերում՝ հաստատելով, որ Ռուսաստանը թույլ չի տալ, որ իրեն «խոսեցնեն» և արհամարհեն իր առաջարկները:

Դիվանագետի խոսքով՝ կողմերը կարող են փոխըմբռնման գալ՝ անկախ Վաշինգտոնի առաջին արձագանքից: Պետքարտուղարությունից ավելի վաղ հայտնել էին, որ Մոսկվայի գաղափարները չեն փարատել ամերիկյան կողմի մտահոգությունները:

«Կարծում եմ՝ դա նախնական արձագանք էր: Մտածում եմ, որ այնուամենայնիվ ՆԱՏՕ-ում և Վաշինգտոնում հիանալի հասկանում են՝ ինչի մասին է խոսքը և հաշվետվություն տալիս են իրենց»,- հավելել է Գավրիլովը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 35%
Քամի՝ 5,14 կմ/ժ
20 C°
 
27°  13° 
28.05.2022
29°  16° 
29.05.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: