ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փետրվարից էլեկտրաէներգիայի սակագինը ՀՀ-ում կթանկանա 4,7 դրամով

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա. այս մասին հայտարարել է ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։

«Եթե էլեկտրաէներգիայի գործող սակագները պահպանեինք, ապա համակարգում կունենայինք մոտ 23,8 միլիարդ դրամի ֆինանսական ճեղքվածք։ Եթե սակագնի բարձրացում տեղի չունենար, ապա այս ֆինանսական ճեղքվածքի պատճառով եկող տարի խնդիրներ կունենայինք անխափան և հուսալի էլեկտրամատակարարում ապահովելու հետ կապված»,- լրագրողների հետ զրույցում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման պատճառները ներկայացրեց Աշոտ Ուլիխանյանը։

Նա հայտնեց, թե որքանով է ավելանալու հոսանքի սակագինը։

«Միջին կշռված սակագինը 4,7 դրամով է ավելանում։ Ըստ լարումների՝ տարբերակված գներ գոյություն ունեն։ Բոլոր սպառողների համար միջին գինը մոտ 1 ԿՎՏժ-ի համար 41 դրամ է ստացվում և դա 4,7 դրամով պետք է ավելանա»,-նշեց Ուլիխանյանը։

ՀԾԿՀ ներկայացուցիչը տեղեկացրեց՝ դեկտեմբերի 29-ին հանձնաժողովի նիստում համապատասխան որոշում կայացնելու դեպքում նոր սակագներն ուժի մեջ կմտնեն փետրվարի 1-ից։

Ուլիխանյանը պարզաբանեց նաև, որ թանկացումների հայտը էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները չեն ներկայացրել, դա ՀԾԿՀ-ի նախաձեռնությունն է։

Հիշեցնենք՝ ՀԾԿՀ-ում ընթանում է էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների հետ կապված աշխատանքային քննարկում՝  սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և համակարգի ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    14.10.2024
       
    15.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: