ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում խոտանվել են «AstraZeneca» և «Moderna» պատվաստանյութերի խմբաքանակներ

Հայաստանում պիտանելիության ժամկետն ավարտվելու պատճառով խոտանվել են կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» և «Moderna» պատվաստանյութերի որոշ խմբաքանակներ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, հաղորդում է Aysor-ը:
 
Նա նշեց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստնյութերը, ի տարբերություն ավանդական պատվաստանյութերի, հստակ երկար ժամկետներ չունեն: Օրինակ՝ կարմրուկի, կարմրախտի պատվաստանյութը 2 տարի պիտանելիության ժամկետ ունի, գրիպի պատվաստանյութը՝ 1 տարի, իսկ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը սկզբնական շրջանում ունեին 1 ամսվա պիտանելիության ժամկետ, հետո դարձավ 3 ամիս, հետո՝ 6։
 
«Այս պահին ունենք նաև 9 ամիս պիտանելիության ժամկետ: Հարցը պետք է դիտարկել այս համատեքստում, նաև, թե պատվաստանյութն արտադրողի մոտից ինչքան շուտ է հասնում երկիր՝ հաշվի առնելով դժվարությունները: Ապրիլ-մայիս ժամանակահատվածում մեզ մոտ արդեն պատվաստնյութը հասնում էր արդեն 1,5 կամ մաքսիմում 2 ամիս պիտանելիության ժամկետով: Այսինքն՝ այդ ժամանակահատվածում մենք այնքան լավ հանրային իրազեկում պետք է անեինք, պահանջարկը այնքան լավ պետք է բարձրացնեինք, որ կարողանայինք այդ խմբաքանակն ամբողջությամբ իրացնել», - նշեց Գայանե Սահակյանը։
 
Մասնագետն ասաց, թե Հայաստանում խոտանվել է «AstraZeneca» պատվաստանյութի խմբաքանակ: 
 
Ըստ ցուցումների՝ պատվաստանյութի համար պետք է 10 հոգի հավաքվի, սրվակը բացելուց հետո ընդամենը 6 ժամում պետք է օգտագործվի, 6 ժամ հետո, անկախ նրանից, սրվակի մեջ կա, թե ոչ, պետք է խոտանել: 
 
«Ժամկետն ավարտվելու պատճառով հունիսի վերջին 27 հազար «AstraZeneca» պատվաստանյութ ենք խոտանել։ Օգնությամբ ստացած պատվաստանյութն էր, որը պետք է օգտագործվեր մեկ ամսում», - մանրամասնեց Սահակյանը։
 
Հայաստանում խոտանվել է նաև «Moderna» պատվաստանյութ. ժամկետը նոյեմբերի 28-ին սպառվում էր, Հայաստանը ստացել էր նոյեմբերի 4-ին: 
 
«Մինչև բաշխվել են պատվաստանյութերը, հավաքագրվել են մարդիկ, որոշ չափով խոտանվել է», - նշեց նա։
 
Սահակյանի խոսքով՝ «Moderna»-ն ազգային պահեստում պահվում է -20 աստիճանում, բայց երբ տարվում է պոլիկլինիկա, պետք է պահել 2-ից մինչև 8 աստիճանում, բայց նորից -20 հետ բերել չի կարելի: 
 
«30 օրը եթե լրացավ, այն պետք է խոտանվի, հիմնականում սա էր պատճառը, որ չհասցրեցինք լրիվ օգտագործել և որոշակի քանակություն խոտանվեց», - ասաց Սահակյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: