Համախմբվենք ազգի և հայրենիքի գերագույն շահերի շուրջ. Արամ Ա կաթողիկոս
Մեծի տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը ամանորյա պատգամով է հանդես եկել: Ստորև Արամ Ա-ի պատգամն՝ ամբողջությամբ.
Նոր Տարին մարդը, անհատապէս թէ հաւաքաբար, ինքնահայեցողութեան ու ինքնաքննութեան հրաւիրող պահ է։ Եկէք պահ մը մեր հայեացքները սեւեռենք հայ կեանքին վրայ։
Ինչպէս համայն մարդկութիւնը, նոյնպէս մեր ժողովուրդը կը շարունակէ ապրիլ համաճարակին ստեղծած դժուար պայմաններուն մէջ։ Սփիւռքի բոլոր գաղութները, առաւել կամ նուազ չափով, կը դիմագրաւեն այլազան մտահոգութիւններ։ Այս ծիրէն ներս, յատկապէս Լիբանանի հայութիւնը կ’ապրի ծանր օրեր՝ տնտեսական աննախընթաց տագնապին հետեւանքով։ Հակառակ ներկայ դառն պայմաններուն, մենք պիտի շարունակենք վերանորոգ հաւատքով ու վճռակամութեամբ, վերականգնումի մեր հաւաքական երթը՝ միշտ ըլլալով մեր ժողովուրդի զաւակներուն հետ ու անոնց կողքին։
Դառնանք Հայաստանին։ Մեր հայրենիքը կը շարունակէ անորոշութեան ու յուսահատութեան ալիքներու մէջ օրօրուիլ։ Մէկ կողմէն՝ ներ-Հայաստանեան քաղաքական լարուած մթնոլորտը կը ջլատէ մեր հաւաքական ուժը։ Միւս կողմէն՝ թշնամին յաղթապանծ դիրքերէ պայմաններ կը դնէ Հայաստանին՝ անտեսելով Հայաստանին հողային ամբողջականութիւնը ու գերիշխանութիւնը, ինչպէս նաեւ՝ միջազգային օրէնքը։
Այո՛, մենք փոքր երկիր ենք. հարկ է իրատես մօտեցում ունենալ տարածաշրջանի ներկայ աշխարհաքաղաքական պայմաններու հոլովոյթին նկատմամբ։ Սակայն, այդ չի նշանակեր, որ Հայաստանը ըսելիք պիտի չունենայ իր ազգային շահերուն առնչուած եւ իր ներկան ու ապագան ճշդող խնդիրներուն գծով։
Այո՛, տարածաշրջանէն ներս համապարփակ ու մնայուն խաղաղութեան հաստատման համաձայն ենք. բայց ո՛չ պարտուողական ու զիջողական դիրքերէ։
Այո՛, տարածաշրջանէն ներս տնտեսական զարգացումներու նպաստող ծրագիրներու համաձայն ենք. բայց ո՛չ ի հեճուկս Հայաստանի ու Արցախի գերիշխանութեան, անկախութեան, անվտանգութեան ու հողային ամբողջականութեան։
Այսօր, Թուրքիոյ եւ Ազրպէյճանի կողմէ համադրուած փան-թուրանական ռազմավարութիւն մը կը փորձուի ի գործ դրուիլ Հայաստանի եւ ամբողջ շրջանին նկատմամբ։ Ըլլանք զգօն ու հեռատես։ Արդարեւ, ոեւէ համաձայնագրի ստորագրութիւն Ազրպէյճանի հետ, ուր Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան մէջ ներառուած է Արցախը, նոյնպէս, ոեւէ համաձայնութիւն Թուրքիոյ հետ, որ կ’ընդունի Թուրքիոյ բացայայտ նախապայմանները, փաստօրէն Հայաստանի կողմէ խախտում պիտի ըլլայ Անկախութեան Հռչակագրին եւ Սահմանադրութեան սկզբունքներուն։ Նման վտանգալից քայլերու նկատմամբ Սփիւռքը չի կրնար անտարբեր մնալ։ Համահայկական խնդիրներու քննարկման մէջ Սփիւռքը իր գործօն մասնակցութիւնը պէտք է ունենայ՝ ինչպէս յաճախ շեշտած ենք։ Մեր թշնամիները ու բարեկամները պէտք է իմանան, որ Հայաստանը անտէր չէ, որբ չէ, ողջ Սփիւռքը իր կողքին է, հայութիւնը մէկ ու անբաժանելի ամբողջութիւն է։
Ինչ-ինչ պատճառներով ճակատամարտ մը կորսնցուցինք, բայց ոչ՝ պատերազմը։ Ի խնդիր Հայաստանի ու Արցախի անկախութեան ամրապնդման եւ մեր ազգային իրաւունքներու վերահաստատման համահայկական պայքարը կը շարունակուի…։
Համահայկական պայքարը պէ՛տք է շարունակուի՝
– հայոց բանակը վերակազմակերպելով ու զայն արդիական զէնքերով օժտելով։
– մեր սահմանները պաշտպանելով, ի պահանջել հարկին ժողովրդային դիմադրութեան դիմելով։
– մարտունակ ոգիով բանակցութիւններ վարելով։
– համախմբուելով հայրենիքի գերագոյն ու ընդհանրական շահերուն շուրջ։
Նոր Տարուան սեմին, եկէ՛ք վերանորոգենք մեր ազգային ուխտը, եւ առաւել հաւատքով ու կամքով գօտեպնդուած ողջունենք զիրար ըսելով՝ Շնորհաւոր Նոր Տարի։ Թող Աստուած օրհնէ մեր ազգին բոլոր զաւակները եւ ամէն տեսակի չարէ ու չարիքէ հեռու պահէ մեր ազգն ու հայրենիքը»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 10%
Քամի՝ 1,54 կմ/ժ