ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի ներքին տարածումը. Գամկրելիձե

Վրաստանում հիվանդությունների վերահսկման և հասարակության առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն լրագրողներին հաստատել Է այն տեղեկատվությունը, որ երկրում սկսվել Է կորոնավիրուսի օմիկրոն նոր շտամի ներքին տարածումը, փոխանցում է «Արմենպրես»-ը:

«Ես հաստատում եմ, որ սա ներքին տարածում Է: Սրանք արդեն բերովի դեպքեր չեն»,-հայտարարել Է Գամկրելիձեն:

Գամկրելիձեն նաև նշել Է, որ, կանխատեսումների համաձայն, օմիկրոնի տարածման բարձրակետը կարող Է լինել փետրվարի առաջին կեսին:

Մասնագետիներն սպասում են, որ օրական նոր դեպքերի քանակությունը կարող Է աճել մինչև 60 հազար, դրանցից միայն 20-30 տոկոսը կհայտնաբերվի լաբորատոր եղանակով: Այսպիսով, մեկ օրում կարող Է հայտնաբերվել կորոնավիրուսի 10-15 հազար լաբորատոր հաստատված դեպք: «Այս փուլում օմիկրոնի դեպքերի պատճառով երկրում չի ավելացել հոսպիտալացումը, սակայն ավելացել են թեժ գիծ և առցանց-կլինիկաներ զանգերը: Եվ դա սպասելի Է, քանի որ օմիկրոնի դեպքերը, դելտա շտամի համեմատությամբ, թեթև են ընթանում»,-նշել Է Գամկրելիձեն՝ հորդորելով, որ մարդիկ ավելի ակտիվորեն դիմակ կրեն վիրուսի տարածումը կանխելու համար:

Վրաստանում օմիկրոնով ախտահարման առաջին դեպքերը գրանցվել են դեկտեմբերի 20-ին: Երկրում վերջին օրերին հայտնաբերվել Է վարակման 5486 նոր դեպք:

Համավարակի սկզբից Վրաստանում գրանցվել Է ախտահարման 968 հազար դեպք, ավելի քան 916 հազարն ապաքինվել Է, 14 հազար 264-ը՝ մահացել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: