ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 448.18 դրամ +0,18 EUR - 479.46 դրամ +0,46 RUB - 6.83 դրամ +0,83 GBP - 564.26 դրամ +0,26
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանցիները դեռ չեն վերադարձրել Արցախի 69-ամյա բնակչին

Արցախի Հանրապետության քաղաքացին, ով երեկ հայտնվել էր Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում ու վերցվել արգելանքի, դեռ չի վերադարձվել հայկական կողմին։ 

Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասել է, որ այս պահին ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցություններ են ընթանում Արցախի քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ։

«Մինչև օրվա վերջ ավելի հստակ կլինի, թե երբ կվերադարձվի»,- նշել է նա։

Ն. Ալեքսանյանն ասել է, որ մինչև պատերազմը 69-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը բնակվում էր Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևում, որն այժմ թշնամու վեահսկողության տակ է։

«Հաշվի առնելով, որ կռվից հետո է տեղափոխվել Բերձոր, երեկ էլ եղանակը մառախլապատ էր ու ձյուն, ըստ երևույթին, մոլորվել է»,- նշեց Բերձորի քաղաքապետը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 13%
Քամի՝ 0,51 կմ/ժ
27 C°
 
29°  15° 
29.05.2022
29°  15° 
30.05.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: