ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արամ Ա–ն մանրամասնել է` ինչու է 2022-ը Սփյուռքի տարի հռչակել

Սփյուռքըսկսել է անտարբեր լինել ինքն իր նկատմամբ, հուսախաբ` Հայաստանի նկատմամբ, հատկապես, Արցախի պատերազմից հետո։ 2022 թվականը Սփյուռքի տարի հռչակելու առիթով լիբանանահայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան

Արամ Ա–ի խոսքով` 2022-ը Սփյուռքի տարի է հռչակվել, քանի որ սփյուռքի մասին խոսելն այլևս սովորական երևույթ չէ, քանի որ սփյուռքը տագնապի մեջ է։

«Նման տարի հռչակելու համար լուրջ պատճառներ ունեի` սփյուռքը սկսել է տարածվել ու ծավալվել։ Հայության մեծամասնությունը դրսում է ապրում, իսկ սփյուռքը սկսել է մաշվել ու գունաթափվել։ Երիտասարդությունը սկսել է հեռանալ մեր կյանքից, մեր կառույցներից։ Օտարի ներկայությունը հայի կյանքի մեջ զգալի է դարձել»,–ասել է Արամ Ա–ն։

Նա հավելել է, որ սփյուռքը վերակազմակերպվելու կարիք ունի։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    22 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: