ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչու է բանակցություններին Թուրքիայի ներկայացուցչի մեքենան եղել դրոշով, Հայաստանինը՝ ոչ. պարզաբանում է Ռուբեն Ռուբինյանը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, թե հերթական անգամ Հայաստանի իշխանությունները գաղտագողի հայ ժողովրդի թիկունքում գործողություններ են իրականացնում, հայտնում է Aysor.am:

«Ամբողջ այս գործընթացում թուրքերն են եղել թելադրողը, Չավուշօղլուն ասում է սա, մերոնք արձագանքում են, Չավուշօղլուն ասում է նա, մերոնք արձագանքում են, բայց, կրկնում եմ, փաստաթուղթ չկա Ռուբեն Ռուբինյանի նշանակման հետ կապված: Գործընթացը փնթի է կատարվում, փնթի մինչև վերջ», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը՝ անդրադառնալով Հայաստանի և Թուրքիաայի ներկայացուցիչների առաջին հանդիպմանը:

Նա ասաց, թե Թուրքիայի բանագնացը դրոշով մեքենայով է գալիս հանդիպման, Հայաստանը՝ ոչ:

Ռուբեն Ռուբինյանն էլ հայտարարեց՝ ԱԺ նիստերը իրեն հիշեցնում են ցածրորակ հաղորդում, բայց ինքը չի զլանա ու կարձագանքի՝ «ընկել են, պիտի քաշեն»;

«Նախ՝ հատուկ բանագնաց չէ, հատուկ ներկայացուցիչ է, հատուկ ներկայացուցիչը պաշտոն չէ, գործառույթ է, ես հատուկ պաշտոնի չեմ նշանակվել: Ասում եք՝ ինչո՞ւ է բյուջով մեկնել, բա ինչո՞վ մեկնեի, պետք է ծրարով փող ստանայի, գնա տոմս առնեի, գնայի՞, բյուջեի փողերով եմ մեկնել», - ասաց նա:

Անդրադառնալով առանց դրոշ մեքենայի մասին խոսակցություններին՝ Ռուբինյանը նշեց, թե մինչև հատուկ ներկայացուցիչների հանդիպումը երկու հատուկ ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ փոխարտգործնախարար Ռուդենկոյի հետ, որքանով ինքն է տեղյակ, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը գնացել էր ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ ու մեքենան, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի դեսպանի մեքենան է:

«Մինչ այս պահը չի եղել մի իրադարձություն, որի մասին մեր ԱԳՆ-ն չի տեղեկացրել: Երբ ասում եք՝ տեղի են ունենում գաղտագողի գործընթացներ, ինձ ամենաշատը սա է նյարդայնացնում, որովհետև ՀՀ պատմության ընթացքում Թուրքիայի հետ տեղի են ունեցել բանակցություններ բոլոր նախագահների օրոք ու, ի՞նչ եք կարծում, այդ բանակցությունների քանի տոկոսն է եղել գաղտնի ու քանի տոկոսն է եղել բաց. ավելի շատ տոկոսը եղել է գաղտնի», - ասաց նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    21 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    20°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: