ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 448.18 դրամ +0,18 EUR - 479.46 դրամ +0,46 RUB - 6.83 դրամ +0,83 GBP - 564.26 դրամ +0,26
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աբու-Դաբիում պայթյուններ են որոտացել. ՀՀ նախագահի այցի օրակարգում փոփոխություններ չկան

Աբու-Դաբիում բենզակիր ավտոմեքենայի պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, կա 6 վիրավոր: WAM գործակալության տվյալներով զոհերից մեկը Պակիստանի, երկուսը՝ Հնդկաստանի քաղաքացիներ են:

Reuters գործակալության տարածած տեղեկատվության համաձայն՝ հութիները հայտարարել են, որ գրոհ են սկսել ԱՄԷ-ի դեմ:

Այս օրերին աշխատանքային այցով ԱՄԷ-ում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ նախագահի խորհրդական Հասմիկ Պետրոսյանը հայտնեց, որ ՀՀ նախագահի այցն ընթանում է բնականոն հունով: «Նախագահի այցի հետ կապված որևէ փոփոխություն չի եղել, Արմեն Սարգսյանը այժմ գտնվում է Դուբայում և մասնակցում է «Էքսպո 2020 Դուբայ»-ին»,-ասել է Հասմիկ Պետրոսյանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 36%
Քամի՝ 3,6 կմ/ժ
24 C°
 
29°  15° 
29.05.2022
29°  15° 
30.05.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: