ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 448.18 դրամ +0,18 EUR - 479.46 դրամ +0,46 RUB - 6.83 դրամ +0,83 GBP - 564.26 դրամ +0,26
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի վրա հարձակումը կնշանակի հարձակում ռուս խաղաղապահների և Ռուսաստանի վրա. Դավիթ Բաբայան

«Իհարկե նոր պատերազմ կարող է սկսվել, ոչ ոք չի կարող երաշխավորել ցանկացած պատերազմի սկսման բացառումը, բայց այդ համատեքստում հավանականությունը շատ փոքր է»,- այսօր ասուլիսում հայտարարեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, փոխանցում է Panorama.am։

Նրա խոսքով՝ Հայաստանի վրա լայնածավալ հարձակումը կնշանակի հարձակում ՀԱՊԿ-ի վրա, ինչը չի կարող աննկատ մնալ։

Դավիթ Բաբայանը որպես փաստարկ բերեց Ղազախստանի վերջին իրադարձություններին ՀԱՊԿ-ի արձագանքը և նկատեց, որ Հայաստանի վրա հարձակման դեպքում արձագանք կլինի առնվազն ՌԴ կողմից՝  եթե ագրեսիային միանա նաև Թուրքիան:

«Խաղաղությունն ու կայունությունը Արցախում պահպանվում են ռուս խաղաղապահների կողմից և ԱՀ-ի վրա հարձակումը ինքնաբերաբար կնշանակի հարձակում ռուս խաղաղապահների և Ռուսաստանի վրա։ Դա այլ տեսակի պատերազմ կլինի: Դա չի լինի պատերազմ Ադրբեջանի և Արցախի ու Հայաստանի միջև»,-շեշտեց ԱՀ արտաքին գործերի նախարարը և կարծիք հայտնեց, որ այն լավ է հասկանում նաև Ադրբեջանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 32%
Քամի՝ 7,2 կմ/ժ
20 C°
 
27°  13° 
28.05.2022
29°  16° 
29.05.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: