ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 448.18 դրամ +0,18 EUR - 479.46 դրամ +0,46 RUB - 6.83 դրամ +0,83 GBP - 564.26 դրամ +0,26
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի նախագահի առաջարկը

© Mikhail Metzel/TASS

Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Պուտինին և Զելենսկուն արված առաջարկի վերաբերյալ հարցին: Պաշտոնական Կրեմլը ողջունում է ցանկացած երկրի ջանքերը՝ ուղղված Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղարը։ 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն: 

Պեսկովը հիշեցրել է, որ Մոսկվայի և Կիևի միջև հիմնական տարաձայնությունները կապված են ուկրաինական կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարման ձգձգման հետ։ 

«Եթե մեր թուրք գործընկերները կարողանան ազդել ուկրաինացիների վրա և մղել նրանց նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ապա դա կարելի է միայն ողջունել»,- հավելել է Պեսկովը։ 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Թուրքիա՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները հարթելու: 

Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ղեկավարի խոսնակ Իբրահիմ Քալընը։ 

«Թուրքիան պատրաստ է ցանկացած դեր խաղալ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև լարվածությունը նվազեցնելու համար։ Նախագահ Էրդողանը բանակցություններ է վարում և՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, և՛ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Փաստորեն, նա երկուսին էլ հրավիրել է Թուրքիա, եթե ցանկանում են հանդիպել և հարթել խնդիրներն ու տարաձայնությունները»,-ասել է նա: 

Բացի այդ, Քալընը ասել է, որ Էրդողանը առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կմեկնի Ուկրաինա՝ Զելենսկու հետ բանակցությունների նպատակով։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 51%
Քամի՝ 1,54 կմ/ժ
16 C°
 
29°  15° 
29.05.2022
28°  15° 
30.05.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: